Մի շատ ցավոտ ու զգայուն թեմայի մասին եմ ցանկանում բարձրաձայնել, որի մասին մտածում են բոլորը, բայց զգայուն լինելու պատճառով, փորձում են խոսափել թեմայի արծածումից: Ապրիլյան պատերազմին մենք տվեցինք հարյուրից ավել զոհ ու վիրավոր, ինչպես նաև տվեցինք կենդանի լեգնեդներ ու պարզապես մարտական գործողությունների մասնակիցներ: Ապրիլյանից հետո մենք սկսեցինք մեծարել մեր զոհված տղերքին : Հենց այստեղ մենք պետք է լինենք բավականին նրբանկատ ու սա պետք է լինի նաև պետության ռազմավարություն: Ուսումնական հաստատություններում հատկապես մեծարման երեկոներն ու ցերեկույթները չպետք է լինեն անձնավորված:

 

Դուրս է գալիս, որ ապրիլյան պատերազմում զոհված տղերքից միայն մի քանիսի անունն է հիշատակվում, ինչը շատ վիրավորական է մնացածի հարազատների համար: Ես չգիտեմ, խնդրեմ, թե պահանջեմ, որ վերացնեն անվանանկան միջոցառումները հատկապես դպրոցներում: Առաջին հայացքից միջոցառումներն ունեն հարգանքի տուրքի մատուցման յուրահատուկ ձև, սակայն, համաձայնվեք, մեկ զինվորի, մեկ սպայի անունը անըդհատ դնել շրջանառության մեջ , ստվերում է մնացած տղերքի անունը... Չգիտեմ, կարողացա ճիշտ արտահայտվել, կարողացա մտահոգությունս ճիշտ ձևակերպել, բայց խնդրում եմ, նկատի ունեցեք, որ ես ոչ մի տողատակ չունեմ, պարզապես ուզում եմ, որ ապրիլյան պատերազմի մասնակից տղերքի, հատկապես զոհվածների , մասին խոսվի հավասարաչափ, դպրոցներում անկյուններ բացվի մեկ պաստառով բոլորի նկարներով... Հավերժ փա՛ռք ձեզ, տղերք...

 

Կարեն Հովհաննիսյան