Իսպանական սպորտային թերթերից մեկը՝ Mundo Deportivo-ն, ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը անվանել է հայկական ակումբ:


Այս լուրը կարդալուց հետո հիշեցի, որ մի քանի ծանոթներիս հետ նույնպես այսպիսի դեպքեր է եղել: Արտասահմանում իրենց ծանոթ մարդիկ մոտեցել և ասել են՝ ձեր Ղարաբաղը չեմպիոնների լիգային է մասնակցում:


Ադրբեջանցիների արած փիառ քայլը որոշ կերպով ազդում է նաև մեզ վրա: Շատերը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս գիտեն, լսել են կամ հայ ծանոթ ունեն, որը պատմել է Ղարաբաղի մասին: Հիմա իր համար անդարդ ապրող արտասահմանցին հենց լսում է Ղարաբաղ, հիշում է իր հայ ընկերոջը, օրինակ՝ Արմենին, ու նրա համար այդ Ղարաբաղը հայկական է, թեկուզ ֆուտբոլային թիմի տեսքով:

 

 

Աշոտ Ասատրյան