Քրդստանում գիշերվանից տեղի ունեցող իրադարձությունները փոքր ինչ լույս են սփռում հետագա սպասվելիք գործողությունների վրա: Բիզնեսի առումով այս վիճակը բավկանին ձեռնտու է Քիրքուքից նավթ արտհանողներին : Մի քանի օր նավթը իրաքցիների ձեռքում է, մի քանի օր շիա թուրքմենների ու իրանցիների, մի քանի օր քրդերի, իսկ երբ գա վճարելու պահը, հասցեատեր չկա, այսինքն , նավթը արտահանվում է անվճար, կամ շատ քիչ վճարի դիմաց, այն էլ վճարում են նրանց, ովքեր վճարի պահին նավթի տերն են:
Տարածաշրջանային առումով, այստեղ կարծես թե հաջողվում է Իրանին ներքաշել ակտիվ ռազմական գործողությունների մեջ, ավելին , չեմ զարմանա, եթե Իրանին մեղադրեն քրդերին ցեղասպանության ենթարկելուն աջակցելու մեջ, քանի որ արդեն երկրորդ օրն է ինչ խոսվում է շիա թուրքմենների կողմից Թուզհումաթու բնակավայրում քրդերին և սունի արաբներին սպանդի ենթարկելու մասին: Մյուս կողմից, նաև արդեն Իրանի անունը պաշտոնապես շրջանառվում է քրդական բնակավայրերի վրա հարձակվելու մեջ: Դուրս է գալիս, որ հող է նախապատրաստվում տարածաշրջանում Իրանի հետ ռազմական գործողություններ սկսելուն:

 

Կարեն Հովհաննիսյան