«Facebook-ը սկսել է գոյություն ունեցողի այլընտրանք՝ նորությունների բաժնի փորձարկում: Նախագիծն անվանվել է Explore»,- գրում է TechCrunch-ը:
Նոր բաժնում երևում են օգտատիրոջ հետաքրքրություններից ելնելով ընտրված մարդկանց և էջերի հրապարակումները:
«Մենք սկսում ենք ներդնել հայտնի հոդվածների, տեսանյութերի և լուսանկարների լրացուցիչ բաժին, որն ավտոմատ կերպով հարմարվում է յուրաքանչյուր մարդու՝ կախված այն բանից, թե նրան ինչ կոնտենտ է հետաքրքրում»,- ասել է սոցցանցի ներկայացուցիչը: