Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում Վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությանն է արժանացել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հայտնի հարցը,որը բավականին երկար ժամանակ է ինչ հանրային քննարկման առարկա է։ Վարչապետի դիտարկմամբ, կատարված ուսումանսիրությունների արդյուքնում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում ապօրինի ծառահատման դեպքերի կանխմանը: Ըստ այդմ կառավարության ղեկավարը նպատակահարմար է գտնում անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթաց սկսել՝ առաջնայնություն տալով սոցիալապես խոցելի խմբերին, եւ ապահովել այդ գործընթացի թափանցիկություն։ Դրանից հետո,երբ հարցը վերջնականապես կկարգավորվի,օրենքի ուժ կստանա հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել ու ամբողջական ուժեղ հսկողություն սահմանել անտառներում։ Արտառոց ոչինչ չէր լինի,եթե այս հարցի վերաբերյալ դիքրորոշում չունենար օրինակ ոչ այլ ոք քան հենց ինքը Նախագահ Սերժ Սարգսյանը,ով ի դեպ հազվաեպ է լինում երբ սոցիալական հարցերի է անդրադառնում այն էլ հանրային կերպով։ Երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը պատկամն մարմինների ուշադրությանն էր հրավիրել այդ խնդիրը ու հաննձարարել էր ամենայն պատասխանատվությամբ հսկողության տակ առնել Հաղարծինի անտառները՝ արգելելով ապօրինի ծառահատումները,ինչից դժգոհ էին մնացել հաղարծինցիները,իսկ նրանցից ոմանք նաև դիտավորությամբ մի քանի օր առաջ վառել էին անտառի հսկիչ անցագրային կետը։
հիմա ինչ է ստացվում,այսքան խոսում ենք,որ որոշումների ընդունման ու կայացման համար մեր երկրին պակասում է հստակությունն ու ձեռքի ծանր հարվածը,հիմա հազարից մի անգամ նախագահը բան է հանձնարարել,դատախազը հանձն է առել խնդիր կարգավորել ու դա ահագին բարդ գործ է ,որովհետև փաստացի մի մեծ խմբի աչքում այդ մարդը թշնամուց էլ վատն է դառնալու։ Սակայն այստեղ հայտնվում է Վարչապետն ու հանձնարարում հարցը ջրել,մինչև ինչ-որ որոշումներ կկայացվեն եվ այլն եվ այլն։ Հանուն ինչի՞ ինչ-որ մռթմռթացող 100 հոգու,ովքեր պարզապես արդեն սովոր էին օրեկան 30 հազար դրամի դիմաց ծառ ու թուփ կտրել անտառ աղավավել՞։ Կարապետյանը ակնհայտորեն նորից ուզում է դափնիներ վերցնելու գործընթաց սկսել,թե տեսեք ես ուզում եմ լավ բան անել,ձեր սրտեվ գնալ,բայց համա թե նախագահն է դրան դեմ,ես էլ տեսեք փորձում եմ անգամ նրան դեմ գնալ։ Սերժ Սարգսյանը դեռևս այս որոշմանը չի արձագանքել,իմանալով նրա բնավորության գիծը միգուցե ձայն էլ չհանի,սակայն չի բացառվում,որ մի գեղեցիկ օր էլ հանկարծ որոշի...բամփել կարեն Կարապետյանին։ Մարդ ես,ամեն ինչ է լինում է։
Լիլիթ Վանեցյան