Ադրբեջանի ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի 2017թ հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ արցախա-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը Ադրբեջանում կազմում է 3874 մարդ, որից 3126-ը զինծառայողներ են։

 


Հետաքրքիրն այն է, որ 1993 թվականից ի վեր, երբ ստեղծվել է հանձնաժողովը, համապատասխան ստուգումներից և ճշտումներից հետո անհայտ կորածների թիվը տարեցտարի նվազում էր (օրինակ 2004թ դրությամբ՝ 4869 մարդ էր, 2005թ՝ 4740, 2007թ՝ 4471, 2008թ՝ 4210, 2012թ՝ 4053, 2013թ՝ 4033, 2014թ՝ 4013), սակայն 2016թ ապրիլյան մարտական գործողություններից և 2017թ փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններից հետո այդ թիվը աճել է։


Այսպիսով՝ 2016թ ապրիլի 1-ի դրությամբ անհայտ կորածների թիվը կազմում էր 3801 մարդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ 3851, իսկ 2017թ փետրվա

րի 18-ի դրությամբ, մինչև հայտնի դիվերսիոն գործողությունները՝ 3868 մարդ։
Ստացվում է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո անհայտ կորել են 67 մարդ, իսկ փետրվարյան անհաջող դիվերսիոն գործողություններից հետո' ևս 6-ը։
Սրանք պաշտոնական տվյալներ են։ Իրական թվերը շատ ավելի մեծ են։

 

Ալեն Ղուլյան