Վերջին շրջանում շատ են խոսում, իսկ այսօր թերթերից մեկի հրապարակած հարցազրույցում նույնիսկ ուղղակի պնդում կար, թե վերջին տասը տարում ոստիկանության թվակազմը կրկնապատկվել է:
Կրկին հորդորում, խնդրում, կոչ եմ անում ձեռնպահ մնացեք միտումով կամ չիմացությամբ ապատեղեկատվություն տարածելուց:
Կառավարության որոշումով՝ ոստիկանության թվակազմը գաղտնագրված է, բայց չափազանց հետաքրքրասերների համար ասեմ, որ վերջին տասը տարվա ընթացքում ոստիկանության թվակազմը մի քանի հարյուրով կրճատվել է:
Հետևություններն ինքներդ արեք…

 

Աշոտ Ահարոնյան