ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական հայտարարությունն է արել երեկ Նախագահների միջև կայացած հանդիպումից հետո,որը տեղի է ունեցել Ժնև քաղաքում։ անշուշտ, այլ բան սպասել չարժեր բացի այն,որ կարող ենք արձանագրել,որ ապրիլյան պատերազմից հետո, հայաստանն ու ադրբեջանը վերադառնում են ելակետային դիրք, այսինքն այնտեղ,որտեղ բանակցությունները մտել էին փակուղի։
Ավելի մեծ ջանքեր գործադրել սահմանում լարվածությունը թուլացնելու, վստահության մթնոլորտ ստեղծելու ու ավելի ինտենսիվ հանդիպումներ հետագայում կազմակերպելու վերաբերյալ. սրանք էին վերանշյլա հայտարարության հիմքում ընկած։ Խոսք չկա իհարկե Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ,որը հայկական ու ադրբեջանական կողմերը կարող են մեկնաբանել յուրովի։
Հայաստանը կարող է ասել,որ բարձրացրել է հենց այդ հարցը,իսկ Ադրբեջանը այն,որ չնայած հայաստանը չէր ուզում վերսկսեր բանակցությունները,այնուամենայնիվ դրանք տեղի են ունենում ու շարունակվելու են։ սրանով կարելի է ավարտված համարել տվյալ բանակցություններն ու արձանարգրել,որ Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպումը մեծ հաշվով կողմերից և ոչ մեկին ոչինչ չտվեց։
Հետևաբար հարց է առաջանում՝ ինչ սպասել այս հայտարարություններից։ Մեծ հաշվով ոչինչ։ Ադրբեջանը դժվար փոխի իր հռետորաբանությունը ու պարզ է,որ հարցը չի դիտարկում բանկցությունների միջոցով լուծելու միջոցով։ Փոխզիջում ասվծաը Ադրբեջանի համար լրիվ այլ բան է,հայկական ընկալումներուըմ այն նույնիսկ չի էլ քննարկվում։ Նույնն էլ Հայաստանի մասով Ադրբեջանում։ Այյնպես որ կարող ենք պաշտոնապես հայտարարել,որ դարձ ի շրջանս յուր բանաձևը այսօր ավելի քան ակնհայտ է ու որոշակիություն հարցի լուծման վերաբերյալ ինչպես չկար,այնպես էլ հիմա չկա։