Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելութի, համադրմամբ կարող ենք փաստել.
1. Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։
2. Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։
3. Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։
4. Նախագահի կողմրց ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում։

 

Արմեն Աշոտյան