Տեսեք. Լեհաստանը, ՌԴ կողմից հակա-պատժամիջոց կիրառելուց առաջ, տարեկան մոտ մեկ միլիոն տոննա խնձոր էր տանում Ռուսաստան: Ընդհանուր առմամբ Լեհաստանի խնձորի արտադրության 70%-ը գնում էր ՌԴ, ու դա կազմում էր մոտ 350 միլիոն դոլար տարեկան, ու դրան գումարվում էր մի 30 միլիոն դոլար, որը բեռնափոխադրողներն էին ստանում: Ընդ որում, սա լեհական ընդհանուր կորուստների ընդամենը 10 տոկոսն է:
Խնձորի արտադրությունը, ինչպես և այլ գյուղատնտեսական ոլորտներ, շատ փոքր արդյունավետություն ունի, ասել է թե, ահագին մարդ ա պահանջվում էդ բիզնեսում: «Գյուղում» մեկ դոլար աշխատելու համար անհրաժեշտ է տաս անգամ ավել մարդկային ուժ քան քաղաքում: Օրինակ քաղաքում կես միլիոն դոլար շրջանառություն ունեցող ռեստորանը կամ բանկը կունենա 10-15 աշխատակից, իսկ նույնքան խնձոր արտադրելիս պետք կլինի 100-150 մարդ: Ու թեև գյուղատնտեսությունը Լեհաստանի ՀՆԱ-ի ընդամենը 2,7%-ն է, այն ունի գրեթե նույն ՔԱՂԱՔԱԿԱՆ կշիռը ինչ որ ունի 38,5% կազմող արդյունաբերությունը: Սա ունիկալ պատկեր չէ, բոլրո ժողովրդավարական երկրներում է այդպես: ԱՄՆ-ում կա Հանրապետական կուսակցություն քանի դեռ կա շատ անարդյունավետ ու աղքատ գյուղական ամերիկան: Մեծ առումով Հայաստանում էլ է գյուղը Հանրապետականների հիմքը:
300 միլիոնի խնձոր արտադրելու համար ոնց էլ լինի մի 70 հազար աշխատող պետք կլին ի: Իսկ որտեղ ահագին մարդ կա, այնտեղ ահագին քաղաքական ռեսուրսի պոտենցիալ կա: Երբ լեհ գյուղացուն ասում ես, որ նա աշխատավարձ չի ստանա, որովհետև ինչ որ մեկը, ինչ որ տեղ, ինչ որ թերակղզի է իրենով արել, ու Լեհաստանը դա չի ընդունում, այդ գյուղացին ֆռալու ա ասի, բայց մեզ ի՞նչ է... Գյուղացին գյուղացի ա ամեն տեղ. անտառ կտրող գյուղացու ու խնձոր աճացնող գյուղացու տարբերությունը շատ քիչ է: Նրանք չեն սիրում վաղվա օրվա մասին մտածել, այլապես շուտվանից փախած կլինեին քաղաք:
Հակա-պատժամիջոց կիրառողը այս ամենը շատ լավ գիտի։ Նա շատ լավ գիտի, որ ամբողջ Եվրոպայի գյուղատնտեսությանը հարվածելով, նա կնպաստի աջական գաղափարախոսության աճին, որը ազգայնականություն ու իզոլյացիոնիզմ և ուրեմն եվրոսկեպցիցիզմ կքարոզի: Ընդ որում, աջական օրակարգ ֆինանսավորելու համար սեփական փողի կարիքն էլ չկա, ընդամենը լեհ բիզնեսմենին կանչում, ասում ես, որ նա այսուհետ Բելոռուսիայով կարա իր խնձորը ներմուծի ՌԴ, այն պայմանով, եթե օգնի լեհ ազգայնականներին, որովհետև «բազմաչարչար լեհ ժողովուրդը արժանի է վերջապես ապագա ունենալու... հերիք եղավ բոլ եղավ... դարավոր սլավոնական եղբայրություն... ու տենց...», տեքսերը միշտ նույնն են, մենակ տոպոնիմներն ու «հերոսների» անուններն են փոխվում: Տենց մի օպերատիվնիկ լեհ, ազգայնականներին ուղղված նամակում, մոռացել կամ շփոթել էր Մոնտենեգրոյի տոպոնիմները ջնջեր, լեհ հակահետախուզությունը պերեխվատ էր արել ու զեկուցել։ Մի ամիս հետո Մոնտենեգրոյում NATO մտնելու պատճառով հեղաշրջում պատրաստող «հերոսներին» ձերբակալում են՝ մեջները մի քանի ՌԴ քաղաքացի ու Լեհաստանում ՌԴ դեսպանատան նախկին ռազմական ատաշե)))) Bellingcat-ը հետո պատմեց թե ոնց էր Գլազյեվը այդ ամենը կազմակերպել: Հա հենց էդ Գլազյեվը:
Իրավիճակի ցինիզմը նրանում է, որ լեհ բիզնեսմենը շատ լավ գիտի, ինչու են նրան «մեծահոգաբար» թույլ տալիս «սևով» խնձոր ներմուծել, դա նաև շատ լավ գիտի այն լեհ պատգամավորն ու լրագրիստը, ովքեր լեհ բիզնեսմենից փող են ստանում: Բայց բոլորը տուն են պահում: Բիզնեսմենը պիտի խնձոր ծախի, որ աշխատավարձ կարենա տա տասնյակ հազարավոր մարդկանց, պատգամավորը պիտի քվե ստանա տասնյակ հազարավոր մարդկանցից, թե չէ չի ընտրվի, Դոնալդ Տուսկին տենց տասնյակ պատգամավոր է պետք, որ վերընտրվի Եվրախորհրդի նախագահ ու չձերբակալվի Լեհաստանում:
Բարեբախտաբար գյուղատնտեսությունը չէ, որ Եվրոպայի տնտեսական հիմնաքարն է, թեկուզ և քաղաքական լուրջ կշիռ ունի: Բարեբախտաբար արևելյան Եվրոպայից դուրս շատ դժվար է «լեզու գտնել» լուրջ կշիռ ունեցող քաղաքական գործիչների հետ: Արդյունքում նացիստները կարան մտնեն պառլամենտ, բայց հաղթում են միևնույն է նույն Մերկրելն ու Յունկերը, ովքեր շատ լավ գիտեն, որ էդ գյուղատնտեսությունը, ուշ թե շուտ, այլ շուկաներ կճարի ու կկտրվի ռուսական ասեղից: Գազից ու նավթից, որ կտրվան, գյուղանտնտեսությունն ինչ ա, որ չկտրվեն: Ու երբ Սերժ Սարգսյանը դեկլարատիվ բնույթի թուղթ ստորագրելու համար երկիրը գրեթե հասցնում է տոտալ կոլապսի, նա նույնպես շատ լավ գիտի, որ մի քանի տարուց Մերկելն ու Յունկերն են հակագրոհը սկսելու: Նժդեհը մի բան գիտեր էլի...
Հ.Գ. արդեն երեք տարի է ինչ հակա-պատժամիջոցները ուժի մեջ են, մինչդեռ լեհական խնձորները գրեթե նույն ծավալով հայտնվում են ռուսաստանում, պարզապես մի փոքր այլ ճանապարհով և միանգամայն այլ «ագավորկով»: