Այսօր Ժնևում հերթական անգամ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։

Հանդիպման վերաբերյալ հասարակական արձագանքները բավական տարբեր են երկու երկրներում։ Ի տարբերություն հայ հասարակության, որը հանդիպումից չնայած չունի առանձնապես մեծ սպասելիքներ, բայց չի էլ քննադատում այն, ապա Ադրբեջանի պարագայում իրավիճակն ամենևին այլ տեսք ունի։ Այնտեղ հասարակությունը ոչ միայն սպասելիքներ չունի երկու երկրների նախագահների հերթական հանդիպումից, այլև բավական հանդիպմանը մասնակցելու համար սուր քննադատում են իրենց երկրի նախագահին՝ համարելով, որ՝

1) Արցախն անդառնալիորեն «կորած է», քանի որ Հայաստանն այդ հարցում երբեք չի զիջելու, առավել ևս` բանակցությունների սեղանի շուրջ։

2) Որդին՝ Իլհամը, ոչինչ չի կարող փոխել, քանի որ այդ հողերը «ծախել է» նրա հայրը՝ Հեյդարը։ Որդին չի շրջանցի հոր «գործարքը»։

3) 26 տարվա ընթացքում նույն խոսքերն են լսել, հետևաբար այդ թեմայով ցանկացած հանդիպում, ելույթ, հայտարարություն նախատեսված է միայն ժողովրդի համար, կամ հենց իրենց եզրաբանությամբ՝ «Մելիքմամմադի հեքիաթներից» է։

4) Եթե գնում է հանդիպման ՀՀ նախագահի հետ, իսկ սեփական լրատվամիջոցներն էլ սկսել են ակտիվ անդրադառնալ Արցախյան հակամարտությանը, ապա Ադրբեջանում սպասվում են թանկացումներ, և ամբողջ նպատակը մարդկանց ուշադրությունն այդ թեմայից շեղելն է։

Շարքը կարելի է լրացնել նաև այլ կետերով, բայց եղածն էլ բավարար է, որպեսզի, օրինակ, եզրահանգումներ անենք, թե հասարակական աջակցության մակարդակում երկու երկրների նախագահներից ո՞վ է ավելի վստահ իրեն զգալու բանակցություններից սեղանի շուրջ։

 

Արտյոմ Տոնոյան