Հնագույն պատմություն չունենալը շատ ծանր են տանում մեր արևելյան հարևանները,որի արդյունքում հիմարություններ են անում...99-ամյա ադրբեջանցի ազգի կարևորությունը հայ և վրացի ժողովրդուրդների պատմությունների մեջ կարևորելու հանգամանքը Բաքվին հանգիստ չի տալիս...
Այսպես,ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը փորձելով հայերիս և վրացիներին հիշեցնել,թե ինչ կարևորություն է ունեցել "բաքվյան նավթը" մեր կյանքում մի երկար հոդված է գրել այդ մասին...Չինգիզ մուալիմը նախ ազերի ընթերցողին հիշեցնում է Նոբելների ընտանիքի մասին,որոնցից Ալֆրեդ Նոբելը "Նոբելյան մրցանակի" հիմնադիրն է և ալամ աշխարհին "հիշեցնում" է,որ այդ մրցանակի ֆոնդը ձևավորվել է ադրբեջանական նավթի շնորհիվ...Հետո հեղինակը կոնկրետ անցնում է Ալեքսանդր Մանթաշյանցին...Ու սկսում է երեսով տալը,թե ադրբեջանական նավթի շնորհիվ ինչեր է կառուցել հայտնի հայ գործարար-բարերարը հայերի և վրացիների համար...Չեմ մանրամասնի,քանի որ Հայաստանում շատ լավ գիտեն Մանթաշյանցի հայանսպաստ և հայրենասեր գործունեության մասին...Չգիտես ինչու,ազերի գրողը հայտարարում է,որ Երևանում,Թբիլիսիում և Բաքվում չեն սիրում խոսել Մանթաշյանց (Մանթաշևի) գումարների աղբյուրի մասին...Երևանում և ընդհանրապես Հայաստանում շատ լավ գիտեն այդ աղբրյուրների մասին...Երկար-բարակ մեզ երես տալուց հետո Չինգիզ Աբդուլաևը հայտարարում է."Մեկ անգամ ևս շեշտում եմ՝առասպելները պետք է բացահայտվեն,իսկ պատմությունը պետք է գիտենալ...Եվ այդ ժամանակ ավելի ես հարգում հարևան-ադրբեջանցիներիդ,որոնց նավթային եկամուտներից այդքան բան է արվել կովկասյան այլ ժողովուրդների համար..."
Ադրբեջանում սույն հոդվածը ցնծությամբ են ընդունել և ներկայացնում են որպես "Չեմբեռլենի պատասխանը" անշնորհակալ հարևաններին...
Սակայն Բաքվում մոռանում են մեկ բան,որը բացատրում է,թե ինչու Երևանն ու Թբիլիսին շնորհակալություն չեն հայտնում Բաքվի ներկայիս տերերին...Խնդիրը նրանում է,որ Ալեքսանդր Մանթաշյանցի ապրած ժամանակ՝1842-1911 թթ-ին "Ադրբեջան" բրենդով պետություն և "ադրբեջանցի" անվամբ ժողովուրդ գոյություն չեն ունեցել...Բաքվի հիմնական բնակչությունը այդ տարիներին եղել են հայերը, թաթարները, ռուսները և այլ ազգեր...1897 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն "ադրբեջանական" Բաքվի բնակչության ընդամենը 39,9% են եղել մահմեդականներ՝թաթարներ և պարսիկներ...
Չինգիզ Աբդուլաևին խորհուրդ կտամ շատ լավ սովորել պատմություն,որպեասզի այսպիսի հիմար վիճակներում չհայտնվի և իրոք ձերբազատվի "ալիևաբունիաթովյան" առասպելներից...Այն,որ 1918 թ-ին Հարավային Կովկասի արևելքում թուրքերի,անգլիացիների,իսկ հետո էլ ռուս բոլշևիկների շնորհիվ ձևավորված Ադրբեջանը փորձում է "հնանալ" հարևանների հաշվին,դա վաղուց պարզ էր...Բայց վերջին շրջանում Իլհամ Ալիևի վարչակարգը կասպյան նավթը դարձրել է ադրբեջանցի ժողովրդի "շինարարության" և "հնեցման" միջոց...Մի քանի տարի էլ Բաքվում շատ լուրջ պահանջում են Բաքուն հռչակել Հայրենական Մեծ պատերազմի "Հերոս քաղաքներից" մեկը...Պատճառը՝այդ ժամանակ Բաքվի նավթի կարևորությունն էր ԽՍՀՄ-ի համար...Հիմա էլ պարզվում է,որ հայերս և շատ այլ ազգեր պետք է շնորհակալ լինենք ադրբեջանցիներին,որ նավթադոլլարներով Մանթաշյանցը և այլոք շինարարություններ արել Էջմիածնում, Փարիզում, Թբիլիսիում,Դերբենտում,Օսլոյում,Ստոկհոլմում և այլն...
Այո՛,մենք շնորհակալ ենք կասպյան նավթին,բաց ոչ ադրբեջանցիներին,որոնք Մանթաշյանցի ապրած տարիներին գոյություն չեն ունեցել...
Իսկ Ադրբուլաևին խորհուրդ կտամ լավ պատմություն սովորել և տեսնել,թե հայ մեծահարուստները և հայտնի ճարտարապետները ինչեր են կառուցել և թողել Բաքվում,որոնց մասին քոչվոր թուրք-ազերիները չէին էլ երազի,քանի որ լինելով եկվոր և քոչվոր չեն ունեցել ո՛չ մշակույթ,ո՛չ ճարտարապետություն,ո՛չ խոհանոց և այլն...

 

Գագիկ Համբարյան