Թրամփն այսօր ներկայացրել է իր նոր ռազմավարությունը Իրանի հարցում։ Թրամփը Իրանի հետ ունեցած պայմանագրից դուրս չի գա, բայց...
ԱՄՆ կոնգրեսը 2015թ. օրենք էր ընդունել, որը կոչվում էր «Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության ակտ»։ Դրանով Կոնգրեսը փորձում էր վերահսկողություն հաստատել Սպիտակ Տան գործողությունների նկատմամբ՝ Իրանի հարցում։ Կոնգրեսը որոշել էր, որ վարչակազմը պարբերաբար պետք է իրեն զեկուցի, թե ադյո՞ք Իրանը կատարում է իր պարտկանությունները։
Թրամփը որոշել է, որ այլևս չի զեկուցելու Կոնգրեսին, որ Իրանը կատարում է իր պարտականությունները։ Սա մեծ հաշվով Կոնգրեսի վրա պատասխանատվությունը «գցել» է նշանակում, ինչը փայլուն որոշում է, հաշվի առնելով Թրամփ-Կոնգրես ներկայիս հարաբերությունները։
Հիմա թող Կոնգրեսը որոշի, թե ինչ անի Իրանի հարցում այնպես, ինչպես Ռուսաստանի հարցում որոշեց իր ձեռքը վերցնել քաղաքական որոշումների կայացումը, Թրամփին դուրս թողնելով գործընթացից։
Իսկ Իրանի վերաբերյալ ռազմավարությանը դեռ կանդրադառնամ։