ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտաարել է,որ ամենայն հավանականությամբ Խոսրովի անտառում տեիղ ունեցած հրդեհը պատահականության,անփութության արդյուն էր։ Սրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի,եթե մի քանի օր առաջ ԱԺ- հարց ու պատասխանի ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չհայտարարեր,որ հայ-ամերիկյան խմբի համատեղ հետազոտության շնորհիվ,որը տեղի է ունեցել տիեզերքում արված դիտարկումների արդյունքում,պարզ է դարձել,որ անտառում տեղի ունեցածը ամենայն հավանականությամբ դիտավորության արդյունք է եղել։

 

Ընդ որում,գործը դեռ գտնվում է հատուկ քննչական կոմտիեի վարույթի շրջանակներում ու դեռևս վերջնական գնահատական չի տրվել։ Հիմա պարզ է մեկ բան,որ կամ այս երկու գերատեսչությունների ղեկավարները լիարժեք չեն տիրապետում իրավիճակին,կամ էլ նրանցից մեկը ակնհայտորեն ստում է։

 

Իհարկե երկուսն էլ կարող են ասել,որ դեռ վերջնական պատասխան չէ իրենց պատասխանը,այլ միայն քննության ավարտից հետո հարկ կլինի ստանալ հստակություն,սակայն պարզ է,որ այս հարցում Տոնոյանը ավելի շատ փորձում է խնդրի հեշտ լուծում առաջարկել,տեսնելով պատահականություն այդ գործողություններում, իսկ Մինասյանը ակնհայտորեն փորձում է բարդացնել կառավարության աշխատանքը,հանձին Վարչապետ կարեն Կարապետյանի։ իսկ երբ հաշվի ենք առնում,որ ՀՅԴ ու Վարչապետի հարաբերությունները մեղմ ասած հարթ չեն։