Դեռ երկու ամիս առաջ էի գրել, որ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան բլեֆ ու քաղաքական առևտրում ավելի շահեկան դիրքերից բանակցելու համար մոգոնված հնարք: Իրական դրույքը Ռուսաստանից նոր վարկեր/ներդրումներ/համագործակցության եզրներ պոկելն է:
Ու դեռ երկու ամիս առաջ ասել էի, որ ամենայն հավանակնությամբ ռուսները տալու են մեզ նոր զենքի վարկ, գազի գինն են իջեցնելու ու ԵԱՏՄ շրջանակներում ինչ-ինչ զիջումներ ու սուբսիդիաներ:
Այսօր արդեն իմանում ենք, որ առնվազն զենքի մասով արդեն ռուսները թուլացել են ու 100 միլիոն դոլարի նոր փաթեթի շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել: Նաև, պետք չէ անուշադրության մատնել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ԱՊՀ գագաթնաժողովում ու մասնավորապես՝ Իրանի մասին դրվագը: ԵԱՏՄ-ն իսակական մուրազ կարող է դառնալ, եթե մենք կարողանքն ինչ-որ ձեռնատու ձևաչափ մոգոնել տանք մեր հարավային հարևանի համար, որովհետև դա միանգամից կդիվերսիֆիկացնի նախ էներգակիրների առաջարկը Հայաստանի համար, էլ չասեմ այլևայլ ապրանքների ու ֆինանսական հոսքերի մասին:
Պարզ է, որ Ռուսաստանում մեծ խանդավառություն չի առաջացնում այս հեռանկարը, ինչը երևաց Մեդվեդևի կոշտ հայտարարությունից: Սակայն պարզ է նաև, որ Հայաստանը ռտուսների համար ավելի մեծ կարևորություն ունի, քան 2-3 միլիոնանոց շուկա լինելու գործոնն է, որը չեն կարողանում կիսել Իրանի հետ:
Հիմա այս աշխարհաքաղաքական առևտուրը շարունակվում է ու 100 միլիոնանոց հավելյալ վարկը զենքի համար միայն առաջին ծիծեռնակն է: Կարշում եմ, որ առաջիկ շաբաթներին նաև նոր համաձայնություն ձեռք կբերվի գազի սակագնի շուրջ ու՞կամ մի շարք այլ հարցերում, որոնք կթեթևացնեն տնտեսական լարվածությունը մեր երկրում: Մեր կողմից էլ կոմպրոմիսի լուման կլինի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը ու հավանաբար նաև դրա կոնկտեքստի հետ խոսացող «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի տապալումը:
Չէի բացառի նաև այն, որ Ալիևի հետ Սարգսյանի հանդիպումը Սոչիում տապալվեց հենց նրա համար,. որ Ռուսաստանից ճնշում էր գործադրվում, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց գրանցի ու Ադրբեջանը այնուամենայնիվ համաձայնվի հետաքննության մեխանիզմներին, ինչի արդյունքում էլ Ալիևը հրաժարվեց, հույս ունենալով, որ Փարիզում կայանալիք հանդիպմանը գոնե նեյտրալ տարածքի գործոնը կմինիմիզացնի Ռուսաստանի ճնշումը, բայց սա զուտ ենթադրություն է:
Ինչևէ, դուք, իհարկե՛, կարող եք շարունակել հավատալ, որ ԵԱՏՄ մտնելու որոշումը մեկ օրում էր կայացված ու երբ/եթե այս կանխատեսումս էլ իրականանա, կհավատաք նույն կերպ, որ այդ որոշումն էլ մի օրում կայացվեց, բայց դե տրամաբանությունը լրիվ այլ բան է հուշում և այդ բանի անունն է քաղաքական առևտուր :)
Երկու ամսվա վաղեմության կանխատեսումն
այստեղ