► Որևէ մեկի հետ կռվելու առիթ փնտրելը վատ միջոց է նրան սիրող կնոջը դուր գալու համար:-Մերսեդես
► Մենք բոլորս մահկանացու ենք, և հարկավոր է, որ ծերերը իրենց տեղը զիջեն երիտասարդներին, այլապես ամեն ինչ կանգ կառնի:-Մորել
► Ծանր է տեսնել, որ ընկերդ պարտքը չի կատարում:-Դանգլար
► Իսկ ձեզ հայտնի՞ է իտալական առածը, որ ասում է. «Chi ha compagno ha padrone»:- Ով գործընկեր ունի, գլխին տեր ունի:-Մորել
► Ազնիվ մարդկանց համար վերն Աստված կա:-Մորել
► Նավապետ լինեմ թե օգնական, պարոն Մորել, միշտ էլ խորին հարգանքով կվերաբերվեմ այն անձանց, ովքեր վայելում են տերերիս վստահություննը:-Էդմոն Դանտես
► -Նավապետ դառնալու համար հարկավոր է մի քիչ տերերի աչքը մտնել:
-Հույս ունեմ, որ նավապետ կդառնամ և առանց այդ անելու,-պատասխանեց Դանտեսը:
► Ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են: Նրանք անշուշտ չար դիտավորոթւոյններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի:-Կադրուս
► Մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա:-Մերսեդես
► Երջանկությունը կուրացնում է մարդուս ավելի, քան հպարտությունը:-Էդմոն Դանտես
► Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը:-Էդմոն Դանտես
► Աստված ի վիճակի է փոխելու ապագան, անցյալի մեջ նա ոչինչ չի կարող փոխել: Մենք կարող ենք, եթե ոչ հրաժարվել անցյալից, ապա գոնե նրա վրա քող գցել:-Ժերար դը Վիլֆոր
► Ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են: Նրանք անշուշտ չար դիտավորոթւոյններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի:-Կադրուս
► Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս, քան մահը:-Դանգլար
► Ով ինքն ատում է, հասկանում է ուրիշի ատելությունը:-Ֆերնան
► Ֆրանսիացիները իսպանացիների համեմատությամբ այն առավելությունն ունեն, որ իսպանացիները խորհում են, իսկ ֆրանսիացիները՝ հնարը գտնում:-Դանգլար
► Ուրախությունը երբեմն տարօրինակ ներգործությունէ ունենում, տխրության պես ճնշում է մարդուն:-Էդմոն Դանտես
► Ինձ թվում է, որ մարդը այսպիսի դյուրին երջանկության համար չի ստեղծված: Երջանկությունը նման է հեքիաթային դղյակների, որոնց դարպասները վիշապներն են պահպանում, և որ այդ դղյակներին տիրանալու համար հարկավոր է պայքարել:-Էդմոն Դանտես
► -Բայց եթե այդ նախանձեղներն իմ ընկերներն են, ապա ես գերադասում եմ չիմանալ թե ովքեր են նրանք, որպեսզի ստիպված չլինեմ նրանց ատել:-Էդմոն Դանտես
-Սխալվում եք: Հարկավոր է, որ մարդ որքան կարելի է պարզ տեսնի իր շրջապատը:-Դը Վիլֆոր
► Բայց վիշտ վանելն այնքան էլ հեշտ չէ: Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես:
► Քաղաքականության մեջ կան ոչ թե մարդիկ, այլ գաղափարներ, ոչ թե զգացմունքներ, այլ շահեր: Քաղաքականության մեջ ոչ թե մարդուն սպանում են, այլ վերացնում են խոչընդոտները, և ուրիշ ոչինչ:-Նուարտիե
► Աստված վերջին ապավենն է: Դժբախտության մեջ մարդ պետք է ամենից առաջ աստծուն դիմի, սակայն նա այդ բանն անում է միայն մնացած բոլոր հույսերը կորցնելուց հետո:
► Նա սպառեց բոլոր մարդկային միջոցները, ուստի և դիմեց Աստծուն: Այնժամ այն բոլոր բարեպաշտական մտքերը, որոնցով ապրում են բախտից ճզմվածները, կենդանություն տվին նրա հոգուն: Նա հիշեց իր մոր սովորեցրած աղոթքները և նրանց մեջ գտավ այն իմաստը, որը մինչև այդ անհասկանալի էր իր համար, քանզի բախտավորների համար աղոթքը բառերի միօրինակ ու անիմաստ մի կույտ է, քանի դեռ վիշտը խորագույն իմաստ չի դրել այն սրտառուչ բառերի մեջ , որոնցով դժբախտները խոսում են Աստծո հետ: Նա աղոթում էր ոչ թե ջերմեռանդորեն, այլ մոլեգնաբար: Աղոթելով բարձրաձայն, նա այլևս իր ձայնից չէր վախենում: Իր արտաբերած ամեն մի խոսքից հետո նա մի տեսակ մոլուցքի մեջ էր ընկնում, տեսնում Աստծուն: