Ես չգիտեմ, թե որ պահից լրագրողներն այդքան նյարդայնացրին Լևոն Իգիթյանին, որ նա սկսեց լրագրողներին անուս անվանել, ես անկեղծ ասած չնկատեցի այն ռուբիկոնը, որն անցնելով, Լևոն Իգիթյանը, ռացիոնալ մտածողությամբ մտավորականից վերածվեց ագրեսիվ բյուրոկրատ չինովնիկի, և ես իսկապես չնկատեցի Լևոն Իգիթյանի ջենթըլմենության այն տրանսֆորմացիան, երբ ճարտարապետ մարդը, ով նաև հայր է, ամուսին, ստիպված կամ կամովին, հրապարակայնորեն ու լրագրողների ներկայությամբ սկսեց հայհոյել կանանց:

 

Որովհետև այսպիսի մարդկային ու մասնագիտական դեգրադացիան իսկապես ցավացնում է: Ու եթե մինչև հիմա չենք նկատել մարդու ռադիկալացման մետամորֆոզները, հիմա իսկական ժամանակն է նրան ուղղակի չնկատելու տալ:

 

Արհամարհել, որովհետև 78-ամյա մարդուն չի կարելի վիրավորել, բայց անհնար է նաև հետ բերել: