Ամեն անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտակա բանակցությունների մասին լուրերի տարածումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սկսում է ավելի շատ սադրել։ Բացառություն չէր նաև այս անգամ ։
Առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանոթյան նախարարությունը տարածեծ հաղորդագրություն, որ սահմանին իրավիճակը լարված է, որ հայկական կողմը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով։
Զաքիր Հասանովին երևի մոռացել էին զեկուցել այն մասին, որ հայկական կողմը միայն պատասխան կրակ է արձակում ադրբեջանցի ահաբեկիչներին հարձակումը կանխելու ու հետ շպրտելու համար։
Հայտարարությունից մեկ ժամ անց ՝ 11։00-ին, հայկական կողմը հայտարարեց, որ սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանական կողմը այս անգամ ևս երևի մոռացել է զեկուցել իրենց նախարարին զոհերի թվի մասին։ Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող։
Ամեն ընկած զինվորի կյանքի համար մեր տղերքը տեղում վրեժ են լուծում, ոչ մի հարձակում այսքան ժամանակ անհետևանք չի մնացել։
Մեր միակ բանակցողը և խաղաղություն հաստատողը մնում է հայ զինվորը, մնացած բոլոր դեպքում մենք դեռ պարզապես ժամանակ ենք շահում։
Աշոտ Ասատրյան