ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, ասել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների զինվորների վարձը զեղչելը համալսարանի համար մեծ բեռ է: Արամ Սիմոնյանը մոռացել է կամ մտածված չհիշելու է տալիս, թե բանակը ինչքան մեծ բեռ է զինվորի ծնողի համար:
Ուսման վարձի զեղչումը փոքրագույն բանն է, որ կարող է անել համալսարանը զորացրված զինվորի համար: Փոխանակ մտածեն զինվորների համար ուսումն անվճար դարձնելու համար, ավելի են ծանրացնում առանց այդ էլ սոցիալական վատ պայմանում ապրող քաղաքացու բեռը: Հայտարարությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, Արամ Սիմոնյանն ամբիոնի մոտից ընկել է: