Էս ամբողջ «շուխուռից» էն հասկացա, որ մի հատ էդ նախագիծը պետք է կարդալ, հատկապես չկարդացածների բոցաշունչ գնահատականներին ծանոթանալուց հետո:
Մյուսը, ինչ հասկացա, այն է, որ կարծես օրինագիծ է մշակվում առ այն, որ ինչ-որ «խիարներ» էշ-էշ իրենց քիթը ցանկացած ընտանիք (տուն) խոթելու իրավունք ունենան: Առավել զավեշտական է, երբ անընտանիք և անհասկանալի սեռի ինչ-որ էակներ են փորձում որոշել, թե ինչ անեն կամ ինչպես վարվեն ընտանիք ու երեխա ունեցողները:

 


Ինչ վերաբերում է բռնությանն ու նման բաներին, բնականաբար, նորմալ մարդը չի կարող բռնությանը կողմ լինել, այն էլ՝ սեփական ընտանիքում և օջախում:
Եվ երկրորդ՝ բռնությունն ու վայրենությունը միգուցե օրենքներով էլ կարելի է հաղթահարել, բայց ճիշտ ճանապարհը կրթությունն ու դաստիարակությունն է, քաղաքակրթվելը:
Լավ, զինվեմ (համբերությամբ) ու գնամ կարդամ, թե էդ ինչ օրինագիծ է:

 


Հա, իսկ առհասարակ, մեզ ավելի շուտ պետք է օրենք՝ «Ընտանիքներում աղքատությունն ու ընտանիքների չքավորությունը կանխելու մասին»: