Իրանի տեսանկյունից՝ իր հարևանների համեմատ Հայաստանի ընդգծված առավելությունը հայկական զինված ուժերի ջանքերով հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է:
Եվ այդ կարծիքը գնալով ավելի մեծ տարածում է ստանում իրանցի փորձագետների շրջանում: Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Իրան» օրաթերթը, ՀՀ կառավարության ղեկավարի՝ Իրան կատարած այցին անդրադարձել է «Թեհրանի և Երևանի ռազմավարական հարաբերությունները» վերտառությամբ հոդվածով՝ հատուկ շեշտելով սահմանային անվտանգության հարցը:
Այդ համատեքստում Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հավելելով, որ Կովկասի տարածաշրջանն Իրանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի: