Երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ՝ աղքատությունից մինչև գործազրկություն, կրաթականից մինչև բնապահպանական, արտաքինից մինչև ներքին, բայց արի ու տես, որ երկու պատգամավորի քաշքշուք Հայաստանում ամենալուրջ թեման է դառնում ու սկսվում է քննարկվել ոչ միայն ԱԺ միջանցքներում, այլև ԱԺ ամբիոնից ու այդ պատերից դուրս։
Հավստիացնում եմ, այդ մենամարտի արդյունքները, որևէ փոփոխություն չէին բերելու Հայաստանում, ո՛չ դեպի դրականը, ո՛չ բացասականը։ Գուցե ինչ-որ մի օր, եթե Նիկոլի կամ Արտաշեսի մասին ֆիլմ նկարեք, դա լինի հուզումնալից դրվաք, բայց ինձ այս պահին որպես ՀՀ քաղաքացի դա չի հետաքրքրում։ Խնդրում եմ ԱԺ նիստերի ժամանակ երկրի պրոբլեմները վերլուծել ու հասնել որևէ արդյունքի, սա վերաբերվում է նաև հասարակական սեկտորին։
Այս ամնը նորություն չէ մեզ մոտ, Սասնա Ծռերի բուն գործը թողած, նրանց պարն ենք քննարկում, փաստաբանների ֆլեշ մոբը, կորսվող տնտեսությունը մոռացել են կառավարության դրայվն ենք հիշել և այլն։Բուն խնդիրների մասին ոչ մի տառ։
Հ.Գ. Բախտներս բերել է, որ Վալուևը ՌԴ Պետ Դումայի պատգամավոր է, ոչ թե ՀՀ ԱԺ-ի, թե չէ հետևանքներն ավելի ծանր կարող էին լինել։