Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետություն էին այցելել Թուրքիայի 4 քաղաքացի, որից հետո Ադրբեջանը պահանջել էր, որպեսզի Թուրքիան իրեն հանձնի այդ քաղաքացիներին: Թուրքական կողմը հայտարարել էր, որ այցը չի համաձայնեցվել Թուրքիայի կառավարության հետ ու երկրի ղեկավարությունը կապ չունի դրա հետ: Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն, այն թուրքերը, ովքեր Հայաստանի տարածքով կայցելեն Արցախ, օգնություն չեն ստանա արտաքին գործերի նախարարությունից:
Այժմ, այցելուներից մեկը՝ Ուֆուկ Ուրասը, հայտարարել է, որ իրենք վախենում են դուրս գալ Թուրքիայի սահմաններից, քանի որ վստահ են, որ ադրբեջանական կողմը ցանկացած երկրից կարող է առևանգել իրենց: Այսպիսով ևս մեկ անգամ հայտարարվում է Ադրբեջանի ապօրինի գործողությունների մասին և այս անգամ դա հայտարարվում է Թուրքիայից: Տարօրինակը այն է, որ այդ լուրը տարածում են նաև Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները: Ադրբեջանը արդեն ինքն էլ չի թաքցնում, որ այլ երկրներից մարդկանց գողանալու և գերի պահելու հնարավորություն ունի: