ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը համարվող ամենաազդեցիկ և վտանգավոր խմբավորումներից մեկի՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ղեկավար շրջանակի ոչնչացման մասին: Խմբավորման ղեկավարների գաղտնի հանդիպման վերաբերյալ միաժամանակ մի քանի աղբյուրներից ստացված հետախուզական տվյալների հիման վրա Իդլիբ նահանգում իրականացված ռմբակոծության արդյունքում կառույցի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին կորցրել է ձեռքը և ներկայում գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ինչպես նաև՝ սպանվել են ահաբեկչական կառույցի 12 դաշտային հրամանատարներ, այդ թվում՝ ալ-Ջուլանիի անվտանգության ղեկավարը:
Վերոնշյալ տեղեկատվությանը հավելյալ աղբյուրներ դեռևս չեն անդրադարձել: Սակայն, հարկ է նշել, որ ս.թ. մայիսի վերջին գրեթե նույն բովանդակությամբ տեղեկատվությամբ Մոսկվան հայտարարել էր մեկ այլ ահաբեկչական խմբավորման՝ ԻՊ-ի ղեկավար շրջանակի ոչնչացման մասին, որի ենթադրյալ վնասազերծված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին իր հետևորդներին է դիմել ընդամենը մեկ շաբաթ առաջ...