Մոսկվան կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն...Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը...
Հիշեցնեմ,որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունները մեկնարկում են հոկտեմբերի 9-ին և ընթանալու են մի քանի փուլով...
Զարմանալի ոչիչն չկա...Մեր ռազմավարական գործընկերը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը,իսկ մենք միջազգային շատ հարթակներում պաշտպանում ենք "վտարանդի" Ռուսաստանին...Ու հիմա Մոսկվան մեզ մեծ "շնորհակալություն" է հայտնում՝պաշտպանելով մի մարդու,որի մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին ադրբեջանցիները ոչնչացրեցին Ջուղայի խաչքարերը...Մի մարդու,որի ամբողջ գործունեությունը հայատյաց է...
Եթե նախկինում մենք վարում էինք կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն,իսկ հետո ռուսամետ,ապա հիմա մեր արտաքին քաղաքականությունը ՍԱԴՈՄԱԶՈԽԻՍՏԱԿԱՆ է...Որքան Մոսկվան մեզ վատ է վերաբերվում,այնքան մենք ավելի ռուսամետ ենք դառնում...
Հ.Գ.Հուսամ,որ ՌԴ-ի կողմից Փոլադ Բյուլ-բյուլ օղլիի թեկնածութան պաշտպանությունը կվանի նրանից շատերին և հատկապես ԱՄՆ-ին,Եվրամիության երկրներին և նրանց դաշնակիցներին...Չնայած,Բաքուն գործի կդնի նավթախավիարային դիվանագիտությունը...
Գագիկ Համբարյան