Կարագի ու մսի գինն է կտրուկ թանկացում ապրել: Երկուսն էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են, ընդ որում՝ դրանցից մեկի՝ կարագի պարագայում թանկացումը գրանցվել է 113%-ի չափով:


Բնական է, որ, անհանգստություններին ի պատասխան, Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն պետք է մի շարք փաստարկներ բերեր, որոնք հիմնավորում են գնաճը: Ճաշակի հարց է՝ կհավատանք, թե ոչ: Սակայն անհրաժեշտ է, որ անընդհատ գրանցվող գնաճերի հետևանքային կապը տեսնենք մեր եկամուտների վրա, անհրաժեշտ է, որ մարդկանց միջազգային գնային փոփոխությունների պատճառով սփոփելու փոխարեն ավելացող, թեկուզ ոչ լիարժեք համաչափ եկամուտով սփոփեն, անհրաժեշտ է զգանք, որ հովանավոր ունենք՝ ի դեմս պետության։

Հակառակ պարագայում, հիմնավորումը՝ հիմնավորում, սակայն փաստացի առերեսվում ենք անհամաչափ զարգացման հերթական դրսևորման հետ, եթե ոչ՝ սոցիալական անարդարության դրսևորման։