Ապրանքների թանկացման ու հայտարարաված օպտիմալացման քաղաքականության հետ աստիճանաբար պետք է բարձրանար նաև աշխատավարձի նվազագույն շեմը և միջին աշխատավարձը, որպեսզի կյանքի բալանսն այս կամ այն կերպ պահպանվեր։
Քաղաքական յուրաքանչյուր փոփոխությունից 1 ամիս հետո ձևավորվում են ակնկալիքները, 6 ամիս կամ մեկ տարի հետո գալիս է ակնկալիքների բավարարման շրջանը։


Վարչապետի անփոփոխությունը տեղավորվում է այս բանաձևի մեջ։ Հիմա ժողովուրդը սպասում է, որ իր ակնկալիքները պետք է բավարարվեն ու բնական է, երբ սպասվածը չկա մարդիկ սկսելու են բողոքել, ընդ որում առանց որևէ քաղաքական ենթատեքստի, զուտ կենցաղային, երբ մարդը մոտենա կոմունալը վճարի ու կարագի գումար չունենա։

 

Էդգար Խաչատրյան