Ներկայացնում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Թուրքիայի դեմ բողոքերի վիճակագրությունը:
2006թ. - 2 328 բողոք,
2007թ. - 2 828,
2008թ. - 3 706,
2009թ. - 4 474,
2010թ. - 5 821,
2011թ. - 8 688,
2012թ. - 9 098,
2013թ. - 3 505,
2014-15թթ. - 2 112,
2016թ. - 8 308:
ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 2006-16թթ.-ին կայացրել է 258 մլն լիրայի փոխհատուցման որոշում: Փոխհատուցման ամենաբարձր ցուցանիշը եղել է 37 մլն լիրա 2011թ.-ին, 2010թ.-ին՝ 33 մլն լիրա, 2016թ.-ին՝ 28 մլն լիրա: Ամենացածր ցուցանիշը եղել է 2015թ.-ին՝ 7.5 մլն լիրա:
Թուրքիայի դեմ բողոքները հիմնականում եղել են խոսքի ազատության և արդար դատավարության շրջանակներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավորման առաջին տարում ՄԻԵԴ է գնացել 1 845 գործ միայն նրա համար, որ թուրքական դատարանները կայացրել են որոշում, նախագահին վիրավորանք հասցնելու համար: Սա ռեկորդային թվով նման բովանդակությամբ բողոք է ՄԻԵԴ-ի պատմության մեջ: