Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է իր դիվերսանտների մասին կեղծ ու չհաստատված տեղեկություն տարածել: Վերջին շրջանում այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են, որպեսզի Արցախում իրենց պատիժը կրող երկու դիվերսանտներին ներկայացնեն իբրև տոժող կողմ որոնց հետ հայերը վատ են վարվում:


Անկախ նրանից, որ Ադրբեջանը ընդունում է այն հանգամանքը, որ Շահբազ Գուլիևը, Դիլհամ Ասկերովը և Հասան Հասանովը ապօրինի կերպով խախտել են Արցախի պետական սահմանը, սակայն փորձում են այդ ամենը ներկայացնել իբրև մարդկային քյալ, իբր ադրբեջանցիներին խեղտում էր ծնողների հանդեպ ունեցած կարոտը և նրանք որոշել էին գնալ նրանց գերեզմանին:
Այժմ էլ ադրբեջանական մամուլում տարածում են, որ իբր Շահբազ Գուլիևին Շուշիի բերդին տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ: Հարազատները պատմում են , որ ինչ-որ վիրահատությունից հետո նրա վիճակը վատացել:


Այս մասին հայկական կողմը պաշտոնական ոչինչ չի հայտարարել, համենայնդեպս երկու օրվա ընթացքում այդպիսի պաշտոնական լուր չի հանդիպել ինձ:

 

Աշոտ Ասատրյան