Շատ հեշտ է օրգանիզմին վնասել, եթե բոլոր խնդիրներն ու անհանգստությունները լուրջ ընդունվեն: Այդ պատճառով կարևոր է կոփվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Որպեսզի հեշտորեն դիմադրեք սթրեսին
1. Քնեք բավարար: Օրգանիզմի գրգռված վիճակի գլխավոր պատճառն անքնությունն է: Պահպանեք քնելու ռեժիմը: Նորմալ քունը պետք է տևի 7-8 ժամ: Սակայն դրանից ավելի չի կարելի քնել, քանի որ այն առաջացնում է գլխացավ և հոգնածության զգացողություն: Սնվեք քնելուց 3-4 ժամ առաջ: Պատրաստվեք քնելուն՝ թուլացնող բուսական լոգանք ընդունելով:
2. Խուսափեք աղմուկից: Աղմուկն ավելացնում է նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Աշխատեք քիչ միացնել հեռուստացույցը: Օգտակար է հաճելի և հանգիստ երաժշտություն լսելը: Փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր լսում են դասական երաժշտություն, ունեն համաչափ զարկերակ և նորմալ ճնշում:
3. Ժամանակ անցկացրեք թարմ օդում: Մեր օրգանիզմը, իսկ ավելի շատ՝ ուղեղը և սիրտը, մշտապես կարիք ունեն թթվածնի հոսքի: Կեղտոտ մթնոլորտը, թարմ օդի պակասը մեր օրգանիզմի համար կարող են ունենալ վատ հետևանքներ: Քնից առաջ թարմ օդում զբոսնելը կօգնի նաև խուսափել անքնությունից:
4. Ձեզ կօգնեն դեղաբույսերը: Օգտագործեք վաղենակ (календула), որպեսզի ազատվեք նյարդային գրգռվածությունից և անքնությունից: Սրոհունդն (зверобой) ունի հակաընկճախտային հատկություն:
5. Փոխեք ձեր սննդակարգը: Ավելի լավ է վիտամիններ ստանալ թարմ մթերքներից:
6. Զբաղվեք ֆիթնեսով: Ամենօրյա մարզումներն ամրացնում են հոդերը, զարգացնում մկանները և ոսկրային համակարգը: Մարզումների ժամանակ օրգանիզմն անջատում է էնդորֆին' երջանկության հորմոն: 30 րոպե ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օրգանիզմում էնդորֆինի մակարդակը բարձրացնում է 5-7 անգամ և պահպանվում մոտ 2 ժամ:
7. Ամեն ինչին նայեք փիլիսոփայորեն: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, դժվարությունները նրա համար են, որ դրանք հաղթահարենք: Մտածեք դրականորեն: Նկատի ունեցեք, որ բացասական զգացմունքները թուլացնում են ներքին ուժերը, խախտում նյարդերը, կաթվածահար անում կամքը:
8. Ճիշտ շնչեք: Շնչեք փորով, այլ ոչ թե՝ կրծքով: Այդպիսի շնչառությունն արյունը հարստացնում է թթվածնով, բարելավում աղիների աշխատանքը, հանգստացնում նյարդերը և մերսում որովայնի խոռոչի օրգանները:
9. Օգտագործեք ջրային պրոցեդուրաներ: Նյարդային համակարգն ամենից լավ ամրացնում են լողը և շփումները: Ջուրը հանգստացնում է, ամրացնում և խթանում մաշկի նյարդային վերջույթները: Երեկոյան օգտագործեք կոնտրաստային ցնցուղ: