Լաս Վեգասի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Իսլամական պետությունը, որը մեղմ ասած կասկածելի է՝
նախ ԻՊ-ը օգտագործել է երիտասարդ մահապարտների, որոնք կարողացել են «արդյունավետ» գործողություններ իրականացնել ահաբեկչական հարձակման ժամանակ, մինչդեռ Լաս Վեգասի ահաբեկիչը 64 տարեկան ծերուկ էր․․․
Բացի դա, ըստ տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակում իրականացրած Ստիվեն Պեդոկը ինքնասպանություն է գործել․․․ Դժվարանում են հիշել դեպք, երբ ԻՊ-ի ահաբեկչությունների ժամանակ ողջ մնացած մահապարտները ահաբեկչությունից հետո իրենց ձեռքերով ոչնչացնեն իրենց․․․
Իսլամականները սպանվում էին կամ ահաբեկչության ընթացքում, կամ իրավապահ մարմինների կողմից բախումների ժամանակ․․․