Ադրբեջանը Թուրքիայից պահանջում է, որպեսզի իրենց հանձնեն Թուրքիայի 4 քաղաքացիների, ովքեր այցելել են Արցախ: Նրանք են՝ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն, Էրոլ Կաթիրչիօղլուն:
Սեպտեմբերի 22-ին, Թուրքիայի այս 4 քաղաքացիները այցելել են Արցախի հանրապետություն ու այցը իհարկե շատ ծանր են տարել թշնամու երկրի ղեկավարները: Ադրբեջանի սև ցուցակի ու հետապնդումների սպառնալիքի տակ, դեռ կան մարդիկ, ովքեր իրենց կամքով այցելում են Արցախ ու դա հանգիստ չի տալիս Ադրբեջանին: Ադրբեջանական սև ցուցակում այժմ 672 անձ կա ու թիվը գնալով ավելանում է:
Այլ երկրների քաղաքացիների այցը, եթե ինչ-որ տեղ կարելի էր ընդունել ու բավարարվել սև ցուցակով, ապա եղբայրական Թուրքիայի կողմից նման հարվածը միայն ցուցակով չի սահմանափակվում: Տեսնեն Թուրքիան իր քաղաքացիներին կհանձնի Ադրբեջանի դատին: