Գիմբիրդեցիներին հանգիստ թողեք , արա... նրանք ազնիվ, հացով-պատվով , հավատով ու հայրենասեր ժողովուրդ են ... երանի շատ-շատերդ նրանց նման լինեիք... նրանք ազնիվ մղումներով ցանկացել են խաչքար տեղադրել նախնյաց գերեզմանի վրա, որի իրավունքը ունեն ամեն տեսանկյունից՝ լինի իրավական, լինի հոգևոր , թե պատմական... որևիցէ մեկն իրավունք չունի մոռանալու , որ 100 տարի առաջ , երբ օսմանյան թուրքերը հարձակվեցին, մի միայն իրենց պապերի արյան գնով է , որ եկեղեցին հողին չհավասարվեց... և մնաց որպես Քրիստոնեական Կոթող... հիմա , այդ պապերի ոսկորների վրա խաչքար դնելու իրավունք չունե՞ն, ունե՛ն, միանշանակ և խաչքարը տեղադրելու են... այստեղ հետաքրքիրը այն է, որ որևիցէ մեկը չէր ժխտում այդ իրավունքը, ավելին Թբիլիսին առաջարկեց , որ ինքը վճարի և խաչքարի և տեղադրման համար... այս առաջարկությունը հասկանալի պատճառով՝ պատվախնդիր գիմբիրդեցիները մերժեցին, իրենց նախնիների խաչքարի համար իրենք իրենց գրպանից կվճարեն... վերջնական համաձանություն չկար միայն տեղադրման վայրի ու ժամկետների համար... և եղավ այն ինչ եղավ... էլի փառք տանք Աստծուն , որ երկու Քրիստոնյա ժողովուրդների միջև արյուն չթափվեց... Աստված մեզ չէր ների...
Հ.Գ. եկեք մի պահ այսպիսի իրավիճակ պատկերացնենք, 4-5 տարի է տարածաշրջանը հանգիստ է, մեր բառբառով ասած՝խախանդ... մարդիկ իրենց առօրյա գործունեությամբ են զբաղված, պետությունը և պետական մարմինները իրենց... կենտրոնը կամաց-կամաց կրճատում է ուժային կառույցներին և '' տարածաշրջանը խախանդ պահող '' հայերին հատկացվող գումարը և այն ուղղում է տարածարջանի զարգացման ծրագրերին... մարդկանց փողերը քչանում է, իսկ որոշները բացարձակ գործազուրկ են դառնում... մեկ էլ հանկարծ Եկեղեցու տարածքում խաչքար դնելու ազնվագույն նպատակ...որը գործազուրկ դարձաձների համար, ոնց որ երկնքից ընկած մանանա լիներ...( գոնե ես դրանց վերջին 20 տարվա ձեռագիրը անգիր գիտեմ, մաշկիս վրա զգացել եմ…) հիմա մի քիչ ավելի պատկերավոր ասեմ, եկեք պատկերացնենք մի սենյակ Ախալքալաքում, կամ Թբիլիսիում, և երկու անձնավորություն նստած այդ սենյակում, մեկը լրիվ է աշխատավարձից զրկված, միուսի աշխատած գումարն էլ կիսված... զանգ Գիմբիրդա,- աչքներս լույս լինի , Թբիլիսին թողեց խաչքարը այսօր տեղադրել, կարող եք գնալ և տեղադրել... զանգ ՆԳՆ,- մեր ունեցած օպերատիվ տվյալներով, անհամբեր ջավախքցիները , որոշել են ոչ մեկի պատասխանին , էլ չսպասեն, հայոյել են ՝ և տեղական և կենտրոնական իշխանություններին և ասել են մեր ոտքերին չի , էլ չենք սպասելու , հենց այսօր էլ դնելու ենք խաչքարը... խնդրում ենք արագ որոշում կայացրեք, և մեզ օժանդակ ուժեր ուղարկեք, ամեն գնով պետք է դեմն առնել ջավախահայերի այս ինքնագլուխ գործունեությանը, եթե ոչ նախադեպ կդառնա ու որ ջվախահայը , երբ և որտեղ ինչ կուզի կտեղադրի... և վերջ գնաց, ինչպես ռուսը կասեր՝ մնացածը '' дело техники ''… ահա մոտավորապես այսպես, մի գուցե գումարելիների տեղերը փոխած, սակայն գումարը նույնը... Հ.Հ.Գ. ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ անելու ԺԱՄԱՆԱԿՆ է...
Վահագն Չախալյան