Կարծում եմ, որ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման մեջ ամենակարևորը ուժի կիրառումից զերծ մնալու կոչն է, որն ուղղված է Իրաքի կենտրոնական իշխանություններին և Իրաքի հարևաններին:


Ըստ այդմ, թվացյալ հակաքրդական դիրքորոշմանը, այն նպատակամղված է Քրդստանի կայացման համար խիստ անհրաժեշտ խաղաղության պահպանմանը: Հիմա Քրդստանի հիմնական խնդիրը Իրաքի կենտրոնական իշխանությունների և հատկապես Թուրքիայի հարձակումներին չենթարկվելն է: ԱՄՆ ձգտում է իր կոչով դա ապահովել:
Իսկ որ չի ճանաչել հանրաքվեի արդյունքները խնդիր չի: Ես լավ հիշում եմ 1991թթ. ԱՄՆ հայտարարություններն առ այն, որ ինքը երբեք չի ճանաչի ՍՍՀՄ հանարապետությունների անկախությունները: Մի քիչ իրավիճակը փոխվեց և հայտատարություններից կես տարի հետո բոլորի անակախությունները արագ ճանաչեց:


՛՛We urge calm and an end to vocal recriminations and threats of reciprocal actions. We urge Iraqi Kurdish authorities to respect the constitutionally-mandated role of the central government and we call upon the central government to reject threats or even allusion to possible use of force. The United States asks all parties, including Iraq’s neighbors, to reject unilateral actions and the use of force.՛՛


«Մենք հանդարտության և բարձրագոչ փոխադարձ մեղադրանքներին ու հակընդդեմ գործողությունների սպառնալիքին վերջ տալու հորդոր ենք անում: Մենք հորդորում ենք Իրաքի Քրդստանի իշխանություններին հարգել կենտրոնական կառաավարության սահմանադրությամբ ամրագրված դերը և կոչ ենք անում կենտրոնական իշխանություններին հրաժարվել սպառնալիքներից և մինչևիսկ ուժի հնարավոր կիրառման ակնարկից: Միացյալ Նահանգները դիմում են բոլոր կողմերին՝ ներառյալ Իրաքի հարևաններին, մերժելու միակողմանի գործողությունները և ուժի կիրառումը»: 

 

Արա Պապյան