Մինչև այս տարվա վերջ ադրբեջանցի լրտեսները սպանված կլինեն: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դատախազը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կավարտվի զինվորական և քաղաքացիական լրտեսներին վերաբերվող քննությունը:
2017 թվականի մայիսի Ադրբեջանում հայտնաբերվել էին մի շարք անձինք՝ քաղաքացիական և զինվորական, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Ըստ մեղադրանքի նրանք շատ կարևոր ռազմական տեղեկություններ են հայտնել հայկական զինված ուժերի հետախուզներին: Մայիս ամսից մինչ օրս նրանց մեծ մասը անհետ կորել են: Նրանց սեփական տներից գողացել ու տարել են անհայտ հասցեով Ադրբեջանի ԱԱԾ-ի աշխատակիցները: Ըստ տեղեկությունները գողացված անձանց սպանել և անհայտ վայրում բոլորին թաղել են: Ահաբեկման են ենթարկվում բոլորի ընտնաիքի անդամները:
Լրտեսության մեջ մեղադրվող զինվորականների մեծ մասը ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներ են և հարազատները պնդում են, որ նրանց հենց դրա համար են հետապնդել ու սպանել, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բաներ են տեսել ու հիմա նրանց ողջ մնալը ձեռնատու չէ իշխանության համար: Մի շարք զինվորականներ էլ փորձել են այդ տեսածները բարձրաձայնել ու նրանք առաջին անհետ կորածներն են եղել այս ամիսների ընթացքում:
Իհարկե ցուցակի մեջ եղել են իրական լրտեսներ ևս , որոնք համագործակցել են մեր զինված ուժերի հետ, սակայն առաջինը թռնում են պատերազմին մասնակցած ու լուրջ պետական խնդիրների մասին տեղեկացվածների գլուխները: Ու նման իրավիճակում երկրի գլխավոր դատախազը հավաստիացնում է , որ մինչև տարվա վերջ այս գործը կփակվի: Երևի կոնկրետ հաշվարկներ են արել, թե ամեն ամիս քանի հոգու գլուխ են ուտելու: