Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինալոգիայի փոփոխություններ են ընթանում... Ասում են Էրդողանը հրովարտակ է արձակել, որ այսուհետև, երբ խոսեն այս կամ քաղաքական ուժի մասին, չնշեն իշխանամետ, ընդդիմադիր, քրդամետ, ազգայնական տերմինները:
Այս կանոններով են արդեն շարժվում երկրի մեդիա դաշտի արդեն մեծ մասը: Թե սա ինչի՞ համար էր, կարծում եմ պարզ է բոլորի համար:
Հենց այդ տերմինները բնակչության մեջ արդեն առաջացնում են համակրանք կամ հակակրանք տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, այստեղ կարծես թե հոգեբանական գործոնն է առաջնայինը: