Այսօր արաբական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Իրաքի կենտրոնական կառավարությունը զորքեր է ուղարկել Քրդստանի շրջան, սահմանային անցակետերը վերահսկողության տակ վերցնելու համար»:
Բառացիորեն րոպեներ առաջ Իրաքի պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն:
«Մենք որևէ ռազմական ուժ չենք ուղարկել Քրդստանի սահմանային անցակետերը վերահսկողության տակ վերցնելու համար»:
Նշեմ , որ Իրաքի կենտրոնական իշխանությունը այսօր մինչև ժամը 18:00 ժամանակ էր տվել, որպեսզի սահմանային անցակետերը հանձնեն Իրաքի կենտրոնական իշխանությանը, ինչին ի պատասխան Քրդստանի կառավարությունը հայտարարել էր, որ ոչ մի անցակետ չի հանձնվի:

 

Կարեն Հովհաննիսյան