Հյուսիսային Իրաքում Հայերին վերաբերվել են լավ, բայց հնարավություն չեն տվել , որպեսզի սովորեն հայերեն, ինչի արդյուքնում այսօր Հյուսիսային Իրաքից Քրդստան դարձած տրածաշրջանում ունենք հայեր, հայաբնակ գյուղեր, որտեղի բնակիչները հայերեն մեկ բառ անգամ չգիտեն, արաբերեն էլ չգիտեն, միայն քրդերեն գիտեն: Քրդական ինքավարությունից հետո եկավ հայերի համար մի քիչ լավ շրջան, սկսեցին լավ վերաբերվել հայերին, հայերենը դարձավ տարծաշրջանային լեզու, հայկական դպրոցներ բացվեցին քրդական կառավարության ֆինասավորմամբ: Բայց այս դպրոցները այն հայկական դպրոցները չեն, որոնք կան սփյուռքում: Այստեղ դասավանդվում է նույն քրդերենով , նույն պետական ծրագրով, միայն ավելացվել է Հայոց լեզվի և կրոնի դասաժամերը: Ներկա պահին մենք մեծ խնդիր ունենք, որը շուտափույթ լուծում է պահանջում: Ինչպես վերևում նշեցի ունենք մի ամբողջ գյուղեր, որտեղի բնակչությունը բացառապես հայեր են, քրդախոս հայեր, ովքեր նիստ ու կացով նույնպես նմանվել են քրդերին, սակայն հայ եկեղեցու հետևորդներ են: Այս հայերը շատ մեծ ցանկություն ունեն սովորել հայերեն, սակայն ցավոք սրտի կա մասնագետների խնդիր , չկան հայերենի ուսուցիչներ... Երբ ես ասում եմ Հայաստանի դիրքորոշում, ես հենց այս ամեն ինչը հաշվի առնելով եմ ասում, հենց սրանք եմ մատնանշում որպես առավելություն Հայաստանի համար այլ երկրների նկատմամբ...Մենք այստեղ ունենք մեր ազգային շահը...

 

Կարեն Հովհաննիսյան