Սեպտեմբերի 29-ին Բաղդադի կառավարությունը դիմել է Իրանին և Թուրքիային Քրդստանին մեկուսացնելու խնդրանքով:
Այս պահին գրեթե բոլոր օտարերկրյա ավիաընկերությունները կասեցրել են Էրբիլ և Սուլեյմանիա թռիչքները: Իրանը արգելել է վերամշակված նավթամթերքների փոխադրումը իրանական ընկերությունների կողմից Քրդստանից:
Թուրքիան, որը արդեն սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով և ռազմական գործողություններով, արձագանքել է Իրաքի կենտրոնական իշխանության առաջարկին անվտանգության մարտահրավերները միասին տանելու համար:
Թուրքիան առայժմ չի փակել «Հաբուր» սահմանային անցակետը, սակայն չի բացառվում, որ այն կփակվի:
Պետք է նշեմ, որ Թուրքիայից այս անցակետով անցնող բեռնատարների կեսից ավելին գնում են ոչ թե Քրդստան, այլ դեպի Իրաք՝ Քրդստանը օգտգործելով որպես տարանցիկ երկիր:

 

Կարեն Հովհաննիսյան