Սոցիոլոգները հարցում են արել Հայաստանում՝ ԵՄ և ԵԱՏՄ կողմնակիցների հաշվարկ անելու համար:
2017-ին նվազել է ԵՄ-ի կողմնակիցների թիվը' 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը աճել է՝ 25 տոկոսից դառնալով 32:
Արևմտյան ուղղվածության ԶԼՄ-ները աղաղակում են, թե ԵՄ կողմնակիցների թիվը Հայաստանում ավելացել է՝ մատնանշելով փաստը, որ ԵՄ-ի կողմնակիցները, հարցումների արդյունքներով, կազմել են 33%, իսկ ԵԱՏՄ-ինը՝ 32%:
Ռուսական ուղղվածության լրատվամիջոցները գրում են՝ Հայաստանում ավելացել է ԵԱՏՄ կողմնակիցների քանակը՝ նախորդ տարվա 25%-ից հասնելով 32%-ի:
Իրականության տարբեր բացատրություններ՝ բաժակը կիսով չափ լիքն է, թե դատարկ սկզբունքով: