Խաչիկյանը իմ ընկերն է,հարցեր կան՞... նման հայտարարություն է արել երեկ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,այն հարցին թե հնարավոր է արդյոք Սոցապ նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հետագայում պաշտոն ստանա։ Իհարկե լավ է,որ Շարմազանովը չի ուրանում իր հին ընկերոջը, որի հետ մտերիմ հարաբերություններ ուներ դեռ մինչ վերջինիս դատվելը,սակայն մեկ բան է մարդկային հարաբերություն,մեկ այլ բան քաղաքական։

 

Հարցեր չկան,պարոն Շարմազանով,իհարկե չկան,դե որ դուք եք ասում,սակայն հաշվի առեք,որ Խաչիկյանի պես հազարներով մարդիկ կան բերդերում,ովքեր ամեն օր դիմում են գրում նախագահին ներման դիմում գրելով,որոնք շատ ավելի քիչ վնաս են տվել պետությանը,իսկ շատերը նույնիսկ չեն էլ տվել ու հանիրավի նստած են,սակայն չգիտես ինչու նրանց դիմումներին բանի տեղ դնող չկա։ ինչու համար։ Ինչու է այսպիսի սեկեկտիվ մոտեցում ցուցաբերվում բանտարկյալների հանդեպ,ու եթե չկա նման բան ,ապա կարող ենք հուսալ,որ հաջորդիվ մի շարք այդպիսի քաղաքացիներ ազատ կարձակվեն ։

 

Վազգեն Խաչիկյանը զղջացել է իր արարքի համար, ընթացքում կորցրել է ծնողին,հայտնում ենք ցավակցություն,իսկապես հույս ունենք,որ նա իր վարվելակերպով կփոխի իր մասին պատկերացումները,սակայն թող նաև ՀՀԿ-ում հիշեն,որ այն ամենը ինչ տեղի է ունենում երկրում,զանազան վենդետաների ու խռովությունների տեսքով,տեղի է ունենում հենց այս ամենի հետևանքով,ահա այսպիսի անարդարությունների հետևանքով։

 

Գրիգոր Սաղաթելյան