Մի շարքային սխեմա ասեմ մոտավոր հասկանաք աշխատանքի ոճը: Ուրեմն, խնդիր է դրվում հասարակության մեջ ԵՄ-ին միանալու ցանկությունը նվազեցնել: Ուսումնասիրվում են ամենա աղմկոտ «կոճակները»: Հայաստանում, ինչպես ամենուր, սեքսը, բնությունն ու փողն են, բայց կան նրբություններ: Օրինակ ընտանեկան բռնությունը հեչ թեմա չի, իսկ սեքսի գեյերը թեմա են: Մինչդեռ ընտանեկան գեյ թեման բոմբ ա:

Հետևում է հաձնարարական ԵՄ դեսպանին, ամեն ինչ անել, որ ՀՀ-ԵՄ հսկայական օրակարգից ինֆո դաշտում առանձնահատուկ շոշափվի նույնասեռականների իրավունքների պաշտպանության հարցը: Դրա հետ մեկ տեղ «ավանդական» ագենտուրային հակա-ալիք ստեղծելու հանձնարարական է գնում: ԶԼՄ-ներին հանձնարավում է երկու կողմին էլ պատշաճ մակարդակով հավասար լուսաբանել ու այլ թեմա դաշտ չթողնել:

Ստանում ենք սնանկ մի սռաչ, որի արդյունքում լիքը իձիոտ մտածում է, որ ԵՄ միակ առաքելությունը իրենց երեխեքին գոմիկացնելն է: Ու թեպետ պրակտիկան ցույց է տալիս, որ նույն «ավանդականերն» էլ են նախընտրում եվրոպան, առանձին դեպքերում հենց նույն նույնասեռականների պատճառով, նստվածքը մնում է...

Այսինքն, եթե չլինի սոցիալիստ հակագոմիկ, ոչ մեկի վեջին չի լինի, թե ինչ դրոշ են կախել ՄԹ դեսպանատանը: Ու մեծ առումով, ոչ մեկի վեջին չի լինի, որ նույն այդ սոցիալիստը սեփական քամագը գեյ չաթերում սրան նրան գովազդում էր, որովհետև նախապես Կայեններ ու Տուարեգներ ստացած լրագրիստները, չաթի մասին չեն գրի, իսկ այդ հիմարի դրոշ վառելու մասին կգրեն:

Ասածս ինչ է՝ մենք ոչ մեկին պետք չենք: Ինչ անելու ենք, մենք մեր ուժերով ենք անելու: Ես, դու, մեկ էլ մի քսան հոգի մարդ... եթե բախտներս բերի: Սաղին մենք պիտի զտենք՝ պսևդո-հոմոֆոբ հոմոֆիլ սոցիալիստներին, ԵՄ գրասենյակի թափանցիկության գրանտ տվող կաշառակերներին, համամարդկային արժեքներով զինված անմարդկային ահաբեկիչներին, դեսանտնիկ-փրկիչներին, դիվերսանտ-հայրենասերներին, հացչբերած-հացբերողներին, հայկական Солнцнпёк-ներին, ասմունքող-լրագրիստներին, միլիոնատեր խմբագրերին, պատգամավոր-թամադաներին, մահմեդական-քրիստոնյաներին, հայ-օղուզներին վերջապես...

Էդ անգլիական նավերը մեր լեռները չեն բարձրանում, ոչ թե նավ լինելու պատճառով, այլ որովհետև վեջներին չենք: Ադրբեջանի ու Վրաստանի լեռները բարձրացան, իսկ մերը՝ ոչ... Նիկոլը, որ ասում ա՝ ոչ-ոչ, իրականում ճիշտ ա ասում, պարզապես այդ ոչ-ոչը պիտի պետք եղած վախտ ամեն ձև քողրկենք՝ այո-ոչ, ոչ-այո, այո-այո և այլ ֆորմատների տակ: Բայց չմոռանանք, որ ճիշտը բռնապետական ռեժիմն է. իրականը, ոչ թե էս տնազը: