Երեկ չէ առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անց է կացրել անվտանգության խորհրդի նիստ,որտեղ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության թեմաներով։ Հաշվի առնելով այս նիստն ու առհասարակ անվտանգության խորհրդի նիստերի դինամիկան կարելի է եզրակացնել,թե մոտ ապագայում դրանք հաճախակի են դառնալու։
իսկ եթե դիտարկում ենք այդ երևույթը 2018 թվականի պառլամենտական ընտրությունների համատեսքտում,ապա պատկերը ամբողջական է դառնում։ Անվտանգության խորհուրդը իրապես այն հարթակն է որտեղ Սերժ Սարգսյանը իրեն կզգա ինչպես ձուկը ջրում։
Հենց ուժային ակռուցյներում աշխատանքն է նրա համար ճանապարհ հարթել դեպի այն պաշտոն որը հիմա նա ունի,սակայն չպետք է նաև մոռանալ մեկ այլ շատ կարևոր հանգամանք։ Սարգսյանը չի սիրում հանրային կերպար լինել,նա ավելի շատ նախընտրում է գործել ստվերից։ Սա բնավորության գիծ է։ Շատ քաղաքական գործիչներ հաճախ փառքի ազդեցության տակ կորցնում են ադեկվատությունն էլ հենց այդ փառասիրությունն էլ դառնում է վերջում նրանց քաղաքական գերեզմանափորը։
Այս պարագայում գործող նախագահը նման բարդույթ չունի,ու թեպետ 2018 թվականից հետո իշխանությունը ամբողջովին վերահսկել դժվար կլինի,հաշվի առնելով որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առանձնապես աչքի չի ընկնում պասիվությամբ ու ամբիցիաների պակասով,սակայն կարծում ենք Սարգսյանին կհաջողվի իր վերահսկողության տակ պահել ուժային կառույցներն ու այդպիսով որոշիչ ազդեցություն ունենալ իշխանության բաշխման մեջ։