Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների գերակշիռ մասի կարծիքը հետևյալն էր, որ չկա վստահության մթնոլորտ Հայաստանի իշխանությունների ու սփյուռքի միջև։ Սա իհարկե որոշակի ճշմարտություն է պարունակում իր մեջ,բայց ամենկարևորը սրա սկզբնաղբյուրն է։ Ինչու է հայկական երկու այս միավորումների միջև տարաձայնություններ առաջանում։ Խնդիրը կարծում ենք հիմնականում կայանում է երկուստեք հարաբերությունների ոչ անկեղծ ու հստակ օրակարգի մեջ։

 

Բազմիցս ենք խոսել որ Սփյուռը Հայաստանը բացի պատմական հայրենքից ու սիմվոլից,այլ կերպ չի ընկալում Գուցե դա իրոք այդպես է բայց այդ դեպքում պահանջներն էլ Հայաստանից պիտի լինեն սիմվոլիկ ու սիրողական։ Պետական մասշտաբի աջակցություն,զորօրինակ Ցեղասպանության հարցի արտաքին քաղաքական օրակարգ մղելը չպետք է լինի։ Դա բացառապես սփյուռքի խնդիրն է,ու այս հարցում Հայաստանը միայն ու միայն կարող է օգնել։ոչ ավելին։

 

Հայաստանն էլ իր հերիթն հաշվի առնելով յուր տնտեսական ծանր իրավիճակը սփյուռիքին տարիներ շարունակ գայթակղել է ներդումների միջավայր ստեղծելու կեղծ օրակարգով,սակայն այդ ամենը տեղի չի ունեցել,որովհետև շատ շատերը Հայաստան գալով բախվել են մի այնպիսի բյուրոկրատական կարծր ապարատի մտածելակերպի ու խարդավանքների,որ դժվար հաջորդ անգամ Հայաստան գան։ Սա էլ իհարկե ճշմարտություն է։ Սակայն գլխավոր այն է,որ չկան հարաբերությունների հստկա օրակարգ, հարաբերությունները կառուցվում են միմյանց խոսք տալով,ու հոր աւիև երդվելով թե ամեն ինչ նորմալ կլինի։ Մինչդեռ պետք է գործեն հատուկ իստիտուտներ ու գաղափարը պետք է լինի կենտրոանական հենքը,ոչ թե խոսքը։

 

Հայաստան գալը սփյուռքահայի համար պետք է լինի ամենագլխավոր խնդիրը,իսկ Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի յուրաքանչյուրի համար բարենպաստ միջավայր ստեղծելը,անկախ նրանից ինչ իշխանություն է,ինչ արժեքներ է կրում ու ինչքան ժամանակով է իշխանության։ Կենտրոնում պետք է լինի «Հայաստան» գաղափարը բացառապես և ոչինչ դրանից անդին։ Ահա այս դեպքում կհաջողի և սփյուռքը և Հայաստանը։ մնացածը պարզապես հեքիաթներ են։