Դիպուկահարները միշտ էլ յուրաքանչյուր երկրի զինված ուժերի էլիտան են հանդիսացել, քանի որ օժտված են այնպիսի ունակություններով, որոնք պետք է կա՛մ ի ծնե ունենալ, կա՛մ էլ տարիների աշխատանքի շնորհիվ ձեռք բերել: Ահա թե ովքեր են պատմության լավագույն դիպուկահարները:
Կարլոս Հեսկոկ
Կարլոս Հեսկոկն ամերիկացի հայտնի դիպուկահար էր Վիետնամի պատերազմի ժամանակ: 17 տարեկան հասակում բանակ գնալով՝ նա իր զինակիցներին հանդիպեց ամբողջովին սառը վերաբերմունքով: Բոլորը մտածում էին, որ այս տղան ոչնչի ընդունակ չէ, սակայն նրանց կասկածներին վերջ տրվեց ռազմական պոլիգոնում առաջին կրակոցից հետո: Երիտասարդ տղան ոչ մի անգամ չվրիպեց: Հրամանատարությունը չէր կարող ձեռքից բաց թողնել այսպիսի տաղանդը, և 1966 թ. Կարլոսին ուղարկեցին Վիետնամ, որտեղ նրա կրակոցներից մահացել է հակառակորդի ավելի քան 300 զինվոր: Արդյունքում նրա գլխի համար Վիետնամն առաջարկում էր հսկայական պարգևատրում: Հեսկոկի հատկանշական առանձնահատկությունը սպիտակ փետուրն էր, որը նա միշտ պահում էր իր գլխարկի մեջ՝ չվախենալով, որ մի օր դրա միջոցով կբռնվի:
Կարլոսի ամենահայտի կրակոցներից մեկն ուղղված էր դեպի վիետնամցի դիպուկահարը: Դրա ընթացքում փամփուշտն անցել է հենց այդ դիպուկահարի սեփական հրացանի օպտիկական պրիցելի միջով: Այս իրադարձությունը հայտնվեց հոլիվուդյան շատ բլոկբաստերների ուշադրության կենտրոնում: Բացի այդ՝ Հեսկոկը կարողացել է ամենահեռու հաջող կրակոցի ռեկորդ սահմանել՝ 2250 մ, որը գերազանցվեց միայն 2002 թվականին:
Սակայն պատերազմն իր ավարտին հասավ, և Կարլոսը տուն վերադարձավ առանց որևէ քերծվածքի: Մահացել է սեփական մահով 57 տարեկան հասակում: Հեսկոկն իրապես համարվում է ԱՄՆ բանակի ամենահայտնի ծառայողներից մեկը:
Սիմո Հյայուհա
Հաջորդ տաղանդավոր դիպուկահարը Ֆինլանդիայից էր: Սիմո Հյայուհան ցանկանում էր ոչ թե շարքային զինվոր, այլ իսկական խորհրդանիշ դառնալ ոչ միայն Ֆինլանդիայի, այլև ողջ Սովետական Միության համար: Ձմեռային պատերազմի ժամանակ, որը տևեց 1939-1940-ական թվականներին, Հյայուհյան սպանեց 500-750 խորհրդային զինվորների: Վերջիններս դիպուկահարին անվանում էին «Սպիտակ մահ»: Նրա աշխատանքի առանձնահատկությունն այն էր, որ Սիմոն զենքն օգտագործում էր առանց օպտիկական պրիցելի: Իսկ պատմությունը քիչ է այդպիսի դեպքեր տեսել, երբ դիպուկահարն աշխատում է այսպիսի հրացանով: Սիմոյի արձակած փամփուշտը հակառակորդին էր հասնում 450 մետր հեռավորությունից:
Սիմո Հյայուհայի անունը բարձրացնում էր ֆին զինվորների մարտական ոգին անգամ նրանց համար ծանրագույն իրավիճակներում: Նա արագորեն դարձավ Ֆինլանդիայի ազգային հերոս: Նրա կարճ հասակը (152 սմ) օգնում էր աննկատ մնալ:
Ֆին հանրահայտ դիպուկահարը երկար կյանք ապրեց ու մահացավ 2002 թվականին՝ 96 տարեկան հասակում:
Լյուդմիլա Պավլիչենկո
Ցուցակում չէր կարող չհանդիպել այն դիպուկահարը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիներին վախեցրեց այնքան ուժգին, ինչքան «Սպիտակ մահն» իր ժամանականերում վախեցրեց խորհրդային զինվորներին: Խոսքը Լյուդմիլա Պավլիչենկոյի մասին է՝ պատմության ամենահաջողակ կին-դիպուկահարի: Պատերազմի հենց առաջին օրերից նա մարտի մեջ էր և դիպուկահարների համար նախատեսված դասընթացներ անցնելով՝ անցավ դիպուկահարների ջոկատ:
Ինչպես խոստովանում է Պավլիչենկոն, դժվար է միայն առաջին անգամ կրակելը: «Լեդի մահի» կրակոցներից սպանվել են 309 զինվորներ ու սպաներ: