Հայկական զինված ուժերի «Սմերչ» համակարգերի զորավարժությունով առաջին հերթին հետաքրքրված է Ադրբեջանի զինված ուժերը ու երևի դա է պատճառը , որ ադրբեջանական լրատվական կայքերից մեկը տարածում է զորավարժության մասին պատմող «Զինուժ»-ի հատուկ թողարկման անոնսը։

 


Ադրբեջանը ավելի շատ հետաքրքրված է այս զորավարժությունների արդյունքով , քանի որ 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ իրենց բանակի զինծառայողները ձախողել են «Սմերչ»-ի և «Գրադ»-ի կրակոցները, շատ դեպքերում հրթիռները մխրճվել են գետնի մեջ ու չեն պայթել։ Սակայն ի տարբերություն թշնամու կրակոցների մեր կրակած հրթիռների մեծ մասը հասել է նպատակին և չպայթած հրթիռներ չեն եղել։ Ապրիլին ըստ ադրբեջանական մամուլի տարածած հայտարարության հայկական զինված ուժերին պատկանող «Գրադ»-ներից մեկը , առանց լույսի էր թողել ադրբեջանական Թերթեր շրջանի 11 գյուղ: Նրա կրակոցից ոչնչացել է այդ շրջանի հոսանքի կայանը:

 


Ծանոթացեք նաև «Սմերչ»-ի հետ, այն համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։

 

Աշոտ Ասատրյան