Մամուլում լուրեր տարածվեցին,որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մոտ ժամանակներս կարող է ազատ արձակվել,այն պայմանով,որ հեռանա Հայաստանից։ Այսինքն ստեղծվում է այն իրավիճակը, մինչ Բաբայանը անցյալ տարի ապրիլյան դեպքերից հետո ժամանեց Հայաստան։ Երկար ժամանակ նա Հայաստանից դուրս էր գտնվում,մեղադրվելով բազում պարտքերի մեջ, որոնք հետագայում ոչ հերքվեցին,ոչ էլ հաստատվեցին։ Հետո հետ գալով ստանձնեց ՕՐՕ դաշինքի ոչ ֆորմալ ստվերային ղեկավարներից մեկը,բացահայտ չաջակցելով,բայց ղեկավարելով քաղաքական գործընթացները այդ դաշինքում։ Դե իսկ ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալվեց,մեղադրվելով ապօրինի զենք զինամթերք Հայաստան ներկրելու մեջ։ Այժմ դատական գործընթաց է ընթանում,որը ավելի շատ հիշեցնում է բեմադրված շոու։
Բաբայանը կասկածվում է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու փորձի մեջ,որի նպատակով Վրաստանից «Իգլա» տեսակի զենք էր փորձել ներկրել Հայաստան։ Իրեն քաղաքական բանտարկյալ Բաբայանը չի համարում,դատական նիստերին ներկայանում է պատշաճ, ի տարբերություն օրինակ իշխանության մյուս ըննդիմախոս խմբի՝ «Սասնա Ծռերի»,որոնք բացահայտ բոյկոտում են դատական գործընթացը ու դեռ պարզ չէ, այն ի վերջո դռնփակ կանցկացվի թե բաց։
Բաբայանը հանդես չի գալիս ռադիկալ հակաիշխանական հռետորաբանությամբ,մինչդեռ հակառակ պարագայում նրան մի քանի տարի ազատազրկում է սպասվում։ Նա պարզապես մերժում է իրեն առաջադրված մեղադրանքը և համապատասխան պայմանավորվածություն ձեռբք բերելու դեպքում,կարող է ազատ արձակվել։ Բնական է,առանց իշխանությունների թույլտվության ու ներողամտության նման բան տեիղ ունենալ չի կարող։ Միակ հարցը հետևյալում է՝ Բաբայանը կկարողանա համակերպվել Հայաստանից հեռանալու մտքի հետ թե ոչ։ Ի վերջո այդ մարդը երկրի թշնամի չէ։