Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացված թրով:

                                                                  (վրացական ասույթ)

 

1. Forelsket (նորվեգերեն)՝ այն անբացատրելի էյֆորիան, որը զգում եք այն ժամանակ, երբ սկսում եք սիրահարվել: 

2. Tsundoku (ճապոներեն)՝ գնել գիրքը, սակայն այդպես էլ չընթերցել:

3. Pålegg (նորվեգերեն)՝ յուրաքանչյուր բան, որը կարող եք ուտել հացի կտորի հետ:

4. Wabi-Sabi (ճապոներեն)՝ թերություններում գեղեցկություն գտնելը:

5. Trepverter (իդիշ)՝ երբ լեզվակռվից հետո մտածում ես այնպիսի բաներ, որոնք արդեն շատ ուշ է ասելը:

6. Komorebi (ճապոներեն)՝ արևի լույսը, որը թափանցում է ծառերի տերևների միջով:

7. Fika (շվեդերեն)՝ սրճարանում կամ տանը հավաքվել ու ժամերով խոսել՝ ամենօրյա հոգսերից կտրվելով:

8. Saudade (պորտուգալերեն)՝ կարոտի զգացումն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ, որին կորցրել եք:

9. Kilig (թագալերեն)՝ երբ ինչ-որ ռոմանտիկ իրադարձության ժամանակ ստամոքսում թիթեռնիկներ եք զգում:

10. Commuovere (իտալերեն)՝ անվանում են այնպիսի պատմություններին, որոնք հուզում են:

11. Luftmensch (իդիշ)՝ «երկնքում գտնվող մարդ», չափազանց երազկոտ մեկը:

12. Tretar (շվեդերեն)՝ երկրորդ կամ երրորդ բաժակ սուրճը:

13. Extrawunsch (գերմաներեն)՝ մարդ, ով անընդհատ դժգոհելով՝ երկարացնում է յուրաքանչյուր գործընթաց:

14. Hiraeth (ուելսերեն)՝ անցյալի կամ հայրենիքի հանդեպ յուրահատուկ կարոտ:

15. Mokita (կիլիվիլա)՝ ճմարտություnը, որը բոլորն ընդունում են, սակայն ոչ ոք չի ցանկանում խոսել դրա մասին:

16. Dapjeongneo (կորեերեն)՝ երբ ինչ-որ մեկը իր իսկ տված հարցին պատասխան է մտածել ու սպասում է, որ դիմացինը հենց այդ պատասխանը կտա:

17. Waldeinsamkeit (գերմաներեն)՝ միայնության զգացում, երբ շրջապատված ես փայտերով ու կապված ես զգում բնության հետ:

18. Dépaysement (ֆրանսերեն)՝ օտարականի զգացում, երբ չես գտնվում քո հայրենիքում:

19. Iktsuarpok (ինուիթերեն)՝ անհանգստության զգացում այն պահին, երբ անդադար նայում ես պատուհանից դուրս՝ տեսնելու, թե ով է գալիս:

20. Jayus (ինդոնեզերեն)՝ ոչ ծիծաղելի կատակ, որն այնքան վատ են պատմում, որ ինքնըստինքյան ծիծաղ է առաջանում:

21. Mamihlapinatapei (յագան)՝ երկու մարդկանց հայացքներն այն ժամանակ, երբ ինչ-որ բան են ցանկանում ասել, բայց չեն կարողանում:

22. Verschlimmbessern (գերմաներեն)՝ ինչ-որ բան բարեկարգելու փոխարեն ամեն ինչ ավելի վատացնել:

23. Schadenfreude (գերմաներեն)՝ հաճույքի զգացում, որը մարդն ունենում է մյուսի անհաջողությունը կամ ձախողումը տեսնելիս:

24. Fernweh (գերմաներեն)՝ կարոտ դեպի այն վայրը, որտեղ երբեք չեք եղել:

25. Tingo (ռապանուի)՝ աստիճանաբար գողանալ հարևանի ողջ ունեցվածքը՝ պարտքով վերցնելով ու հետ չվերադարձնելով:

26. Pochemuchka (ռուսերեն)՝ մարդ, ով շատ հարցեր է տալիս:

27. Gökotta (շվեդերեն)՝ առավոտյան վաղ արթնանալ՝ դուրս գնալու ու թռչունների դայլայլը լսելու նպատակով:

28. Bakku-shan (ճապոներեն)՝ գեղեցիկ աղջիկ այնքան ժամանակ, որքան որ հետևից են նայել նրան:

29. Shlimazl (իդիշ)՝ բախտ չունեցող մարդ:

30. Hanyauku (ռուկվանգալի)՝ տաք ավազի վրայով ոտքի թաթերի վրա քայլելու պրոցեսը:

31. Prozvonit (չեխերեն)՝ գումար չծախսելու նպատակով անհրաժեշտ մարդու բջջայինին զանգել ու անջատել, որպեսզի նա հետ զանգի:

32. Iktsuarpok (ինուիթերեն)՝ վրդովմունքն այն պահին, երբ սպասում եք ինչ-որ մեկի հայտնվելուն:

33. Utepils (նորվեգերեն)՝ արևոտ օրվա ընթացքում նստել դրսում ու գարեջուր վայելել:

34. Culaccino (իտալերեն)՝ բաժակի թողած գոլորշու հետքը սեղանի վրա:

35. Age-otori (ճապոներեն)՝ նոր սանրվածքից հետո վատ տեսք ստանալ:

36. Toska (ռուսերեն)՝ հոգևոր մեծ տառապանք, կարոտի զգացում այն ժամանակ, երբ ոչինչ չունես կարոտելու:

37. Tartle (շոտլանդերեն)՝ որևէ մեկին ներկայացնելիս տատանվելը, քանի որ չեք հիշում նրա անունը:

38. Carfuné (բրազիլական պորտուգալերեն)՝ երբ մեկը քնքշորեն անցկացնում է իր մատները մյուսի մազերի միջով:

39. Torschlusspanik (գերմաներեն)՝ վախը, թե տարիք առնելու հետ կյանքում հնարավորությունները կնվազեն:

40. Hyggelig (դանիերեն)՝ տաք, ընկերական վարքագիծ:

41. L’appel du vide (ֆրանսերեն)՝ օգտագործվում է բնորոշելու մեկի բնազդային ձգտումը՝ բարձր տեղերից թռչելու:

42. Ya’aburnee (արաբերեն)՝ մարդու հավատը, որ նա ավելի շուտ կմահանա, քան այլ մեկը, քանի որ չի կարող առանց վերջինի ապրել:

43. Duende (իսպաներեն)՝ խորհրդավոր ուժը, որով արվեստի գործն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա:

44. Sobremesa (իսպաներեն)՝ լանչից հետո սեղանի շուրջ սկսված զրույց:

45. Abbiocco (իտալերեն)՝ շատ ուտելուց հետո քնկոտության զգացում: