Սեպտեմբերի 25-ին Վրաստանում այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսւոմնական կենտրոնում (JTEC) մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի Eternity-2017 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման գործողությունների մշակումն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարմամբ անցկացվող զորավարժությունը կավարտվի սեպտեմբերի 29-ին: Վարժանքների սցենարը «հենվում է խաղաղապահական գործողությունների» վրա, որոնք ենթադրում են ճգնաժամային իրավիճակներում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության ապահովում:
Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է: Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային վիճվարչությունը, նախորդ տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 550 միլիոն դոլար, ինչը կազմում է ուղիղ ներդրումների 35%-ը:Թուրքիան նույն վիճվարչության տվյալներով 73 միլիոն(5%) ներդրումներ է կատարել: Այսինքն, թուրք-ադրբեջանական ընդհանուր ներդրումները վրացական տնտեսության մեջ գոնե նախորդ տարվա տվյալներով կազմել են ուղիղ ներդրումների 40%-ը, ինչը զգալի թիվ է:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվում է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե տեղի հայերի դեմ՝Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:
Վրաստանի բնակչությունը ծերանում է՝վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե արտագաղթը Ջավախքից՝այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով(Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն, ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե ՝հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:
Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով՝Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:
Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար: