Սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի Եվլախի շրջանի Խավարլի գյուղի ջրանցքում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող 1984թ ծնված Բեքիր Շուբայ օղլը Բեքիրովը (Bəkir Şubay oğlu Bəkirov): Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մինգեչավուրի կենտրոնական հիվանդանոց:


Հայտնի է , որ դեպքը տեղի է ունեցել Խավարլը գյուղում, որից հետո վիրավոր զինծառայողին գցել են գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքը:

 

Ալեն Ղևոնդյան